Էջմիածնում մահացությունն ավելացել է
Էջմիածին քաղաքի ՔԿԱ մարմնում այս տարվա եռամսյակում գրանցվել է 460 ծնունդ՝ նախորդ տարվա 406-ի փոխարեն: Եթե նախորդ տարի գրանցվել էր 202 ամուսնություն, ապա այս տարի ամուսնացողների թիվը 8-ով ավելացել է: Զգալի կրճատվել է ամուսնալուծությունների թիվը՝ 2008 թվականի առաջին եռամսյակում եղել է 34, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում` ընդամենը 8 ամուսնալուծություն: Փոխարենն ավելացել է մահացությունը:
Այս տարի ՔԿԱԳ մարմնում գրանցվել է 308 դեպք, իսկ նախորդ տարի՝ 286 (վիճակագրությունը վերաբերում է Էջմիածին քաղաքին ու նրա սպասարկման տարածքում գտնվող 43 գյուղերին): Ճիշտ է, եթե թվերով համեմատում ենք, ծնունդների թիվն աճում է, սակայն դրանից բնակչության թվաքանակը չի ավելանում, քանի որ բնակչության արտահոսք կա: Թեեւ ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամ է ու աշխատանք գտնելը շատ դժվար է դարձել, այնուամենայնիվ, շատ են հատկապես արտագնա աշխատանքի մեկնողները: ՔԿԱԳ բաժնի պետ Անահիտ Դանիելյանից հետաքրքրվեցինք, թե ամուսնալուծությունների կտրուկ նվազումը ինչի՞ արդյունք է:
«Շատ են լինում դեպքեր, երբ Հայաստանից դուրս գալու եւ այլ երկրներում քաղաքացիություն ստանալու համար զույգերը գալիս են ու ամուսնալուծության դիմում են գրում: Նրանց խոսելուց հասկանում եմ, որ իրենց ամուսնալուծությունը կեղծ է եւ այլ նպատակ է հետապնդում: Այդ զույգերին փորձում եմ համոզել, որ իրենց քայլը ճիշտ չէ եւ ամուսնալուծության դիմումին ընթացք տալու համար ավելի երկար ժամկետ եմ սահմանում: Բարեբախտաբար, ամուսնալուծության դիմում գրողների զգալի մասը վերլուծում են իրենց արարքներն ու այլեւս իրենց դիմումով չեն հետաքրքրվում, ու ընտանիքը պահպանվում է: Բայց, ցավոք, ասեմ, որ իրական ամուսնալուծությունները գերակշռում են զույգերի երիտասարդ տարիքում, ասենք` 3-4 տարվա ամուսնացածները գալիս ու ամուսնալուծության դիմում են գրում: Հասկանալի է, որ այդ տարիքում եթե ամուսիններն իրար սիրեին, սոցիալական գործոնը դեր չէր ունենա: Իմ կարծիքով, պատճառն այն է, որ երիտասարդները 1-2 անգամ հանդիպելուց հետո ամուսնանում են ու այդքան շուտ էլ բաժանվում: Ինչ վերաբերում է 10 եւ ավել տարիների ամուսնացածներին, ապա նրանց բաժանումն, իրոք, սոցիալական պատճառ ունի»,- ասում է Անահիտ Դանիելյանը:
Ավագ տարիքում ամուսնալուծություն նախաձեռնողները, ըստ Ա. Դանիելյանի, հիմնականում կանայք են լինում, քանի որ նրանց ամուսինները մեկնում են արտագնա աշխատանքի ու չեն վերադառնում, կանայք էլ դատական կարգով ամուսնալուծվում են:
Երիտասարդացել է նաեւ մահացությունը եւ, Անահիտ Դանիելյանի փոխանցմամբ, իրենց սպասարկման տարածքում հաճախակի են դարձել սիրտ-անոթային, քաղցկեղից ու տուբերկուլյոզից մահացության դեպքերը:
Անդրադառնալով նոր ծնված երեխաների անվան ընտրությանը` տիկին Դանիելյանը նշեց, որ իրենց տարածքում շատ են հանդիպում Նարեկ, Էրիկ, Քրիստինե, Միլենա, Տաթեւ անունները:
«Երեկ մի կին եկավ ու իր աղջկա անունը Փայլուն դրեց: Փորձեցի համոզել, որ ճիշտ անուն չի ընտրում եւ մեծ տարիքում երեխան իր անունից կամաչի, սակայն ծնողն անդրդվելի էր ու ես էլ չստիպեցի, դա իր իրավունքն է: Հաճախ նման անուններ ընտրողները մի քանի տարի անց գալիս ու երեխայի անունը փոխում են: Հիշում եմ 1997 թվականին մեկն իր տղայի անունը քեռու պատվին Փոթորիկ դրեց, բայց դպրոց գնալու տարիքում երեխայի անունը եկան փոխեցին: Քրիստոս անուն էլ ենք ունեցել, բայց նորից եկել փոխել են: Հենց այս պահին ինձ մոտ դիմում կա, որ տարիներ առաջ երեխայի անունը Ցիցինա են դրել, հիմա այդ աղջիկը պիտի դպրոցական ատեստատ ստանա, եկել անունը փոխում է»,- ավելացրեց Ա. Դանիելյանը: Բաժնի պետի փոխանցմամբ` նմանատիպ անունները հաճախ ընտրում են տատիկ-պապիկները եւ երեխայի համար ավելորդ գլխացավանք են ստեղծում:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել