«Օրենքով գողերի» կեսից ավելին վրաստանցի են
Երեկ Վրաստանի շրջաններից մեկում ոստիկանության նոր մասնաշենքի բացման ժամանակ նախագահ Միխաիլ Սահակաշվիլին հայտարարել է. «Մենք հիմնականում Ռուսաստան ենք «արտահանումը» ոչ թե գինի, այլ «օրենքով գողեր»: Այսօր Ռուսաստանում կազմակերպված հանցավոր խմբավորումների ղակավարների 90 տոկոսը մեր հայրենակիցներն են»:
«Պրայմ-Կրայմ»-ի փոխանցամաբ` ՌԴ ներքին գործերի նախարարությունում հաստատել են, որ այսօրվա դրությամբ իրավապահներին հայտնի 1200 «օրենքով գողերի» կեսից ավելին ծնունդով Վրաստանից են: Ներկայումս ոչ մի հայ, ադրբեջանցի կամ մեկ այլ այգային պատկանելություն ունեցող «օրենքով գող» իր ազդեցության հզորությամբ չի կարող համեմատվել ազգությամբ վրացի «գողերի» հետ: Դա վերաբերում է նաեւ սլավոնական ծագում ունեցող «օրենքով գողերին», իհարկե, բացառությամբ հանրահայտ Վյաչեսլավ Իվանկովի (մականունը` «Յապոնչիկ»): Սակայն աղբյուրը միաժամանակ հիշեցնում է, որ վերջինիս «թագադրմանը» նպաստել է այն ժամանակ Մոսկվայի հանցավոր աշխարհի կնքահայր վրացի «Պիսոն»` Վալերիան Կուչուլորիան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել