HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Աշխատավարձերի ու թոշակների վճարման ձգձգումներ չպետք է լինեն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում մարտի 31-ին աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել: Հանքարդյունաբերության ոլորտում կուտակված խնդիրներն ու մարզի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերը քննարկելուց բացի, համապատասխան կառույցների առջև մեկ պահանջ է դրվել` «որևէ աշխատվարձ, թոշակ, սոցիալական նպաստ չի կրճատվելու, եւ ոչ էլ որևէ խոչընդոտ է լինելու դրանք ճիշտ ժամկետին մարդկանց հասցնելու»: «Ինչ պայմաններ ուզում է ստեղծվեն` ուսուցչի, ոստիկանի, բանվորի աշխատավարձը մենք ժամանակին պետք է վճարենք, թոշակառուն իր թոշակը ժամանակին պետք է ստանա, և այս խնդիրներում որևէ ձգձգում մեր կողմից գնահատվելու է որպես անբարեխիղճ աշխատանք: Պետական բյուջեն տրամադրում է, հետևաբար, այն պետք է կարճ ժամկետում հասցվի հասցեատիրոջը: Սա է մեր կարևորագույն խնդիրն այսօր»,- ասել է նախագահը: Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ աշխատավարձերի ու այլ վճարումների ուշացման դեպքում անհրաժեշտ է ահազանգել կառավարություն: «Տեղեր կան, որ նման խնդիրներն առկա են: Սակայն դա տեղական իշխանության անփութությունն է, նկատի ունեմ մարզպետարաններին ու ընկերությունների ղեկավարներին: Անհրաժեշտ է նման պարագայում անմիջապես տեղյակ պահել կառավարությանը»,-ասել է Ա. Գևորգյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter