Գողություն պատկերասրահից
Երեկ` ժամը 14.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել 39-ամյա Մանվել Վ.-ն եւ հայտնել, որ նույն օրը գիշերը Սպանդարյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Հայաստանի Ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղի շենքի պատուհանի ապակին կոտրելու միջոցով մուտք են գործել պատկերասրահ ու գողացել տարբեր հեղինակների թվով 18 գեղանկարներ:
Առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու փաստի առթիվ Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել