Գործարկվել է տիեզերական ընդունիչ կայանը
Այսօր Վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտպանության, էկոնոմիկայի, արտակարգ իրավիճակների նախարարների, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի ուղեկցությամբ, այցելել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին առընթեր «Գեոդեզիայի եւ քարտեզագրության կենտրոն», մասնակցել տիեզերական ընդունիչ կայանի գործարկմանը։
Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` ընդունիչ կայանի ստեղծման նպատակը Հայաստանի տարածքի վերաբերյալ ճշգրիտ տվյալների ստացումն է` տիեզերական տեխնոլոգիաների կիրառմամբ։ Կայանը հնարավորություն է ընձեռնում օգտվել երկրամերձ ուղեծրով (մինչեւ 1000 կմ) արհեստական արբանյակների հնարավորություններից եւ կատարել Երկրի հեռահար զոնդավորում, որի տվյալները կօգտագործվեն հանրապետության գեոդեզիայի, քարտեզագրության, ինչպես նաեւ անվտանգության ու տնտեսության հետ կապված խնդիրները լուծելիս:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել