Ռազմադիվանագիտական ներկայացուցիչներն այցելել են ռազմական ոստիկանություն
Այսօր Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդները` Ռազմական կցորդների ասոցիացիայի նախագահի` ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդի նախաձեռնությամբ այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն: Այս մասին հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը:
Ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանն ընդունել է ՌՈ վարչության պետի տեղակալ Հայկ Ստեփանյանը, որի ուղեկցությամբ էլ վերջիններս փոքրիկ շրջայց են կատարել վարչությունում, ծանոթացել ծառայության պայմաններին:
Այնուհետև գնդապետ Հ.Ստեփանյանն իր կարճատև ելույթում ներկայացրել է որոշ մանրամասներ ՌՈ գործունեության, կառուցվածքի վերաբերյալ:
Ավարտելով շրջայցը ռազմական ոստիկանությունում` ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությունն այցելել է ՊՆ վարչական համալիր, որտեղ հանդիպել է ՊՆ քննչական ծառայության պետի տեղակալ Ս. Պապյանի հետ, որն էլ կազմակերպված ճեպազրույցի ընթացքում վերջիններիս ներկայացրել է քննչական ծառայության հիմնական գործառույթները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել