HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաքսու վարորդներն օգնություն են հայցում օտարերկրյա դիվանագետներից

taxiԱյսօր Գյումրիում տեղի ունեցավ տաքսու վարորդների հերթական բողոքի ակցիան: Սպասվածի հակառակ` այն ո'չ մարզպետարանում էր, ո'չ էլ` քաղաքապետարանում: Շիրակի մարզի բոլոր քաղաքների` Գյումրիի, Մարալիկի, Արթիկի տաքսու վարորդները, հավաքվելով Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ, շարժվեցին դեպի ՌԴ հյուպատոսարան` այս անգամ օտարերկյա դիվանագետներից օգնություն հայցելու: Վարորդների այս քայլը կանխելու նպատակով վայրկյաններ անց ժամանեց Շիրակի հանրապետական փոխմարզպետ Միքայել Վարդանյանը: Նա ակցիայի մասնակիցներին հորդորում էր շարժվել մարզպետարան ու հարցը «մարդավարի» քննարկել: Սակայն վարորդները լսել չէին ուզում և կառավարությունից պահանջում էին անհապաղ վերացնել բոլոր տուրքերը: «Մենք քսան հազար դրամ անգամ չենք կարող մուծել, չեք հասկանու±մ, որ մեր քաղաքում որտեղ փոսը ընկնենք, ընտեղ կմնանք, խայտառակ դրություն է, եթե դուք ձեր սարքած վիլլաներով Եվրոպա եք խաղում, Եվրոպայից օրենքներ եք ներմուծում, մեր` վարորդներիս ապրելակերպը նախնադար է հիշեցնում: Եթե մենք չաշխատենք, ինչո±վ եք վիլաններ սարքելու, շանս տվեք, որ դուք էլ մի քիչ օգտվեք», -խմբովի բողոքում էին վարորդները: Տեսնելով, որ վարորդները չափից ավելի վճռական են ու համառորեն ուզում են հանդիպել ՌԴ հյուպատոսի հետ, Շիրակի մարզպետարանից անմիջապես Երևան զանգահարեցին ու օգնության կանչեցին ՀՀ Տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանին: Վարորդները նրան փոխանցեցին, որ Շիրակի մարզում, բացի տեխզննման ու գույքահարկի համար նախատեսված գումարից, իրենք ի վիճակի չեն այլ մուծումներ կատարել, առավել ևս տասը տարվա արտադրության մեքենաներ ճարել: Փոխնախախարը նրանց խորհուրդ տվեց հարցը գյումրեցի պատգամավորներին փոխանցել, սակայն վարորդները հարցին անհապաղ լուծում չտալու դեպքում խոստացան նոր, ավելի մեծ բողոքի ակցիա կազմակերպել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter