Վրացահայ դատապարտյալը փախել է բանտից
Այսօր` ժամը 17.00 սահմաններում, Արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պահեստի պատուհանից, որ նայում է Նալբանդյան փողոցին, փախուստի է դիմել կալանավոր Արշակ Հայկազի Աղաբաբյանը: Ա.Աղաբաբյանը Վրաստանի քաղաքացի է ծնվել է 1983 թ. Ալավերդի քաղաքում, հաշվառված է և բնակվում է Վրաստանի Մառնեուլի շրջանի Շահումյան ավանում: Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանի մամուլ հաղրդագրությամբ` Արշակ Աղաբաբյանը Հյուսիսային քրեական դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 29-ին կայացված վճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածով (սպանություն) և դատապարտվել 12 տարվա ազատազրկման: Կալանքի սկիզբը հաշվարկվում է 2008 թվականի մայիսի 9-ից: Ներկայումս քրեական գործը գտնվում է Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում: «Դեպքի առնչությամբ անհապաղ իրազեկվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և այլ իրավասու կառույցներ: Միաժամանակ, քրեակատարողական վարչության կողմից իրականացվում են համալիր միջոցառումներ` փախուստի դիմած դատապարտյալին հայտնաբերելու և փախուստի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել