«Հումանիստ» վերաբերմունք
Գլխավոր դատախազությունը մեկը մյուսի ետևից «ջրում է» Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում կատարված բացահայտումները: ՎՊ-ի ուղարկած նյութերի հիման վրա մոտ երկու ամիս նյութեր նախապատրաստելուց հետո Գլխավոր դատախազությունը գտել է, որ Սևանի քաղաքապետ Գևորգ Մալխասյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան, որ մանկապարտեզի ու դպրոցի շենք վաճառելը, որի տեղում նախատեսում են առևտրի օբյեկտ կառուցել, կամ Սևանա լճի ափին` «Սևան» ազգային պարկի տարածքում, ապօրինի շինությունների կառուցումը` 1905 մ նիշից ցածր, հողեր ու տարածքներ վաճառելը միանգամայն օրինական գործողություններ են:
Նման որոշման համար հիմք է ծառայել մի խիստ հայկական հանգամանք. Աղվան Հովսեփյանի օգնական Սիրեկան Պետրոսյանը ժամանակին եղել է «Սևան» ազգային պարկի տնօրենը, և հենց նրա պաշտոնավարման ժամանակ են տեղի ունեցել այդ ապօրինությունները: Ավելին` Ս. Պետրոսյանը Սևանի քաղաքապետի հորաքրոջ տղան է: Ի դեպ, սույն քաղաքապետը դատախազության այս «հումանիստական» որոշումից հետո մի ուրիշ ձևի «դուխ» է առել ու մամուլում բավականին ցինիկ հարցազրույց տվել:
Համատիրությունը «ներում է շնորհում»
Թերթի տեղեկություններով` Շևչենկոյի դպրոցի հարևանությամբ գտնվող համատիրության նախագահ, ավագանու անդամ Սուրեն Ներսիսյանը բնակիչներին խոստանում է ներել համատիրության ծառայությունների համար կուտակված պարտքերը` պայմանով, որ ներկայացնեն անձնագրային տվյալներ և քվեարկեն Գագիկ Բեգլարյանի օգտին: Իսկ քաղաքացիներից դիմումներն ընդունելու պատասխանատվությունը դրված է ոմն Արայիկի վրա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել