HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր վերսկսվում է Հոսնի Մուբարաքի դատավարությունը

Այսօր Կահիեում վերսկսվելու է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարությունը: Մուբարաքը մեղադրվում է նրանում, որ բռնի ուժով փորձում էր ճնշել եգիպտացիների ապստամբությունը, որն էլ ի վերջ այս տարվա փետրվարին հանգեցրեց իր հրաժարականին:

Ըստ «Ամնեսթի ինթերնեշնլ» իրավապաշտպան կազմակերպության՝ Մուբարաքի 30-ամյա իշխանությանը վերջ տված և 18 օր տևած ցույցերի ժամանակ զոհվեց մոտ 840 և վիրավորվեց ավելի քան 6 հազար եգիպտացի:

Այս ամսվա սկզբում մեկնարկած դատավարության առաջին նիստի ժամանակ նախկին նախագահը դատարան բերվեց՝ պառկած հիվանդանոցի պատգարակին, որը տեղադրվեց վանդակում: Վանդակների առկայությունը ստանդարտ ընթացակարգ է Եգիպտոսի քրեական դատավարությունների ժամանակ:

Մուբարաքն այս տարվա «Արաբական գարնան» ապստամբությունների առաջին նախագահն է, որ կանգնեց դատարանի առջև: Թունիսի՝ հունվար ամսին գահընկեց արված նախագահը փախավ Սաուդյան Արաբիա և դատապարտվեց հեռակա կարգով:

Մուբարաքի երկու որդին՝ Ալաան ու Գամալը, այսօր ևս Կահիեում կանգնելու են դատարանի առջև: Նրանց առաջադրվել են նույն մեղադրանքները, ինչ իրենց հորը: Նրանք նաև մեղադրվում են կոռուպցիայի մեջ:

Մուբարաքն ու որդիները չեն ընդունել իրենց մեղքը:

CNN-ի հաղորդմամբ՝ երեկ դատավորը հետաձգեց Եգիպտոսի ներքին գործերի նախկին նախարար և Մուբարաքի մերձավոր շրջանակի անդամ Հաբիբ ալ-Ադլիի դատը: Նրա ևս մեղադրվում է ցուցարարների վրա կրակ բացելու հրաման տալու մեջ: Մեղավոր ճանաչվելու դեպքում ալ-Ադլին կարող է մահապատժի դատապարտվել:

Դատավորը հետաձգեց դատը, քանի որ ամբաստանյալի պաշտպանները ժամանակ խնդրեցին մինչև Ռամադանի ավարտ:

Լուսանկարը՝ AP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter