HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրամաբանական այցեր

chi2Երեկ Սերժ Սարգսյանն այցելել է Սյունիքի մարզի Սյունք գյուղում գործող «Արմեն-Սարմեն» անասնաբուծական ֆերմա, ծանոթացել ֆերմայի հզորություններին և մասնակցել նոր կթարանի բացմանը: «Չի» - Եթե հաշվի առնենք, թե հարկային մարմիններն ինչպես են վարվում փոքր և միջին բիզնեսի հետ, ապա Ս. Սարգսյանը շատ ճիշտ է արել, որ այցելել է հատկապես կթարան: Պետք է մոտիկից ծանոթանալ այդ «գործընթացին»` հասկանալու համար, թե ինչ միջոցներով է կառավարությունը փորձում պայքարել ճգնաժամի դեմ: Եվ ընդհանրապես, խորհրդանշական է, որ Սերժ Սարգսյանը կթարան է այցելում հատկապես ապրիլի մեկին: Հենց ապրիլի մեկից թանկացան գազն ու էլետրաէներգիան, այսինքն` ապրիլի 1-ից Հայաստանն ամբողջությամբ վերածվեց «նոր կթարանի»: Ի դեպ, Սերժ Սարգսյանի այցն ավարտվել է Սիսիանի քարերի մշակման գործարան կատարած այցով: Սա նույնպես խիստ տրամաբանական է: Եթե Հայաստանում թանկացումները շարունակվեն նույն տեմպերով, քարերի մշակման այդ գործարանը շատ մեծ դերակատարում կունենա երկրի կյանքում և երբեք պարապուրդի չի մատնվի: Ընդդիմադիր խաղերը սկսվեցին «Ավելի լավ է չլինել հայտնի` վատ իմաստով, քան թե քիչ հայտնի` դրական իմաստով»,- հայտարարել է Երևանի քաղաքապետի ՀՅԴ-ական թեկնածու Արծվիկ Մինասյանը` մեկնաբանելով այն փաստը, որ ՀՀԿ-ական թեկնածու Գագիկ Բեգլարյանն իրենից ավելի հայտնի անձնավորություն է: «ՉԻ» - Որ Գագիկ Բեգլարյանն ավելի շատ հայտնի է «վատ իմաստով», որևէ մեկի համար նորություն չէ: Նորությունն այն է, որ ՀՅԴ ներկայացուցիչը բարձրաձայն խոսում է այդ մասին` առանց հաշվի առնելու, որ «իրենց կոալիցիոն գործընկեր» Սերժ Սարգսյանն է նրան նշանակել այդ պաշտոնում, և իրենք էլ առանձնապես չեն բողոքել, չնայած, սա նույնպես նորություն չէ: Միշտ էլ ընտրություններից մեկ-երկու ամիս առաջ Դաշնակցությունն ասես կախարդական փայտիկի շարժումով ընդդիմադիր է դառնում, ստանում «իր հասանելիք» 7-8 տոկոսը, և ընտրությունների հենց հաջորդ օրը նորից դառնում կառուցողական: Այլ հարց է, որ այս անգամ քննադատությունը շատ կոնկրետ է և ուղղված է անձամբ Գագիկ Բեգլարյանին: Անուններ չի կարելի տալ, ընկեր, պետք է վերացական քննադատել: Վերացական և անորոշ, բայց` «սկզբունքային դիրքերից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter