HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վախի հերթական դրսևորումը

hayq1ՀՀ քաղաքացիները շարունակում են հավատալ, որ վարչախմբի պարագլուխները վերջնականապես չեն կտրվել իրականությունից, բայց յուրաքանչյուր նոր օր ապացուցում է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ու նրանց սպասավորներն իսկապես ժողովրդի նկատմամբ լցված են կույր ատելությամբ և նրանց գործողությունների հիմքում ընկած է քրիստոնյաներին ոչ բնորոշ ատելությունն ու վրեժխնդրությունը: Երեկ անուղղելի լավատեսները սպասում էին, որ դատարանում կհայտնվի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և կհայտարարի գործը կարճելու և քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին: Բայց Հովսեփյանն այդպես էլ չեկավ, իսկ քաղբանտարկյալներն էլ ազատ չարձակվեցին: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, կատարելով իր շեֆերի հրահանգը, որոշեց «Յոթի գործ»-ով մեղադրվող 6 անձանց գործերը տարանջատել և առանձին վարույթներով քննության ուղարկել տարբեր դատարաններ: Այս որոշումը նշանակում է, որ դեռ որոշ ժամանակ քաղբանտարկյալների մի մասի գործերը կձգձգվեն, քանի որ նորանշանակ դատավորները դեռ պետք է ծանոթանան քրեական գործին, իսկ ամենակարևորն այն է, որ վարչախումբը ՀՀ քաղաքացիներին, միջազգային հանրությանը և հատկապես ԵԽԽՎ-ին հասկացրեց, որ թքած ունի նրանց կարծիքի վրա: Վարչախումբը գրեթե վստահ է, որ եթե մինչև ապրիլյան նստաշրջան քաղբանտարկյալներն ազատ չարձակվեն, ապա իրենց նկատմամբ որևէ պատժամիջոց չի կիրառվի: Եթե իսկապես այս անգամ էլ ԵԽԽՎ-ն աչք փակի այս ապօրինությունների և հակաժողովրդավարական քայլերի վրա, ապա կարող ենք վստահ լինել, որ Եվրոպայում ժողովրդավարությունը լուրջ ճգնաժամ է ապրում: Իսկ վարչախումբը ևս մեկ անգամ ապացուցեց, որ վախենում է քաղբանտարկյալներից, բայց նրանք համառորեն չեն հասկանում, որ քաղաքական պատանդների առկայությունը ժողովրդավարական ուժերին չի խանգարում շարունակել քաղաքակիրթ պայքարը Հայաստանի ժողովրդավարացման և մեր երկրում սահմանադրական կարգի վերականգնման համար: վարչախմբի պարագլուխները ուզեն թե չուզեն, միևնույն է, ամենամոտ ապագայում բոլոր քաղբանտարկյալները կհայտնվեն ազատության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter