HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրահանգ չի՞ եղել

168-jamՄարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը երեկ թերթի հետ զրույցում ասել է, որ ինքն առանձին պաշտոնական հանդիպում է ունեցել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ: «Ես այդ հանդիպման մանրամասները ներկայացրել եմ հանձնաժողովի անդամներին, բայց նրանք ասացին, որ Հայկ Հարությունյանի մասնակցությունը նիստին ցանկալի է, և ես պարտավոր եմ նրան հրավիրել նիստին»,-ասել է Ս. Նիկոյանը` ավելացնելով, թե նախկին ոստիկանապետին նոր հրավեր կուղարկի ապրիլի կեսերին: Ի դեպ, Ս. Նիկոյանը նաև ասել է, որ իր համար պարզ է, թե ինչ է տեղի ունեցել 2008 թ.-ի մարտի 1-ին, բացի զոհերի մահվան հանգամանքներից: Հարցին` պարզե՞լ են, թե ով է հրահանգել, կրակել ժողովրդի վրա, Ս. Նիկոյանը պատասխանել է. «Իսկ դուք մտածում եք, որ նման հրահանգ եղե՞լ է: Դուք համոզվա՞ծ եք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter