HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

«ՏՏ ոլորտը վնասներ կրեց ճգնաժամից»

02_04-ttԱյսօր Երեւանում մեկնարկեց «Տարածաշրջանային համագործակցության խթանում տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով» խորագրով երկօրյա համաժողովը: Այն կազմակերպվում է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի նախագահության շրջանակներում: Համաժողովին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Թուրքիայի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ: Էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը ողջունեց մասնակիցներին եւ մաղթեց արդյունավետ աշխատանք. «Կարծում ենք, որ եւս մեկ համագործակցությունը, որը մեզ ընձեռվում է, կօգնի քննարկել, ներկայացնել այն առաջարկները, որը մենք ունենք, նաեւ լսել , թե մեր գործընկեր երկներում ինչ իրավիճակ է»: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ներկայացրեց քննարկվելիք հարցերը. ինչպես ֆինանսատնտեսական ճգնաժամը կարող է ազդել ՏՏ ոլորտի վրա, ինչպես ՏՏ տեխնոլոգիաները կարող են աջակցել ճգնաժամի մեղմացմանը: «ՏՏ ոլորտը վնասներ կրեց ճգնաժամից, շատ կազմակերպություններ ստիպված եղան կրճատել աշխատատեղեր եւ իրենց ապրանքաշրջանառությունը: Այսօր լուրջ խնդիրներ կան նոր շուկաներ մտնելու եւ վերադիրքավորվելու, պատճառներն են ֆինանսական լուրջ կրճատումները»,- նշեց Ենգիբարյանը: Սակայն, ըստ ներկայացված վիճակագրության, Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք ունեն թիրախներ, գրանցել են աճ, այդ կազմակերպություններն աշխատում են ոչ միայն ուղիղ պատվերների կատարման, այլեւ հետազոտական աշխատանքներ են կատարում եւ վաճառում այլ ձեռնարկությունների: Հայաստանում, սակայն, կան ընկերություններ, որոնք լուրջ կորուստներ են կրել: Ըստ Ենգիբարյանի` ֆորումի ընթացքում փորձելու են պարզել պատճառները. «Առաջին ցուցանիշները ցույց են տալիս, որ դա կապ չունի ոլորտի զարգացման հետ, այլ խնդիրները ներքին կազմակերպչական են»: Հետքի հարցին, թե որոնք են Հայաստանի մրցակցության առավելությունները, Ենգիբարյանը նշեց. «Ամենամեծ առավելությունը ինտելեկտուալ պոտենցիալն է եւ հարաբերական էժան գինը այդ աշխատանքի դիմաց: Հայաստանն այն երկիրը չէ, որ կատարում է պարզ ծրագրավորում, այլ կատարվում են բարդ խնդիրների լուծումներ, եւ բոլոր կազմակերպություններում կա հետազոտական կոմպոնենտը, ինչը ոչ միայն մեզ դիրքավորում է որպես ՏՏ երկիր, այլ թույլ է տալիս վերադիրքավորվել ճգնաժամի ժամանակ»: Հետքը փորձեց պարզել, թե նման առավելությունների պարագայում ինչու է Հայաստանը, որը ներկայացվում է որպես ՏՏ կենտրոն, ըստ «Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների» վերջին զեկույցի, գտնվում 120-րդ տեղում ընդհանուր ցուցանիշով: «Այս խնդիրը մեզ մտահոգեց եւ սկսեցինք ուսումնասիրել, թե ինչպես է անցկացվել հետազոտությունը եւ գտանք, որ Հայաստանում հետազոտություն անցկացրած ընկերությունն օգտագործել է 2005-2006 թթ. տվյալները: Օրինակ` ըստ այդ հաշվետվության, մոբիլ օգտագործողներ Հայաստանում չկան, մինչդեռ օպերատորները հայտարարում են, որ անցել են մի քանի միլիոնը, այսինքն` մի 20 տեղ այս փաստը մեր դիրքերը բարելավում է»,- պատասխանեց Ենգիբարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter