HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

13-ամյա երեխային գուցե կարելի է խաբել, բայց մի ողջ ժողովրդի՝ հազիվ թե

Անկասկած ուրախալի է, որ ղարաբաղցի դպրոցական Ադելինա Ավագիմյանի նամակին՝ ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, պատասխան է եկել Բաքվից։ Այն գրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչներից մեկը՝ Էլնուր Ասլանով անվամբ։

Ցավալի է, սակայն, որ այս առիթն անգամ Ադրբեջանը բաց չի թողել խեղաթյուրելու իրողությունը՝ սկսած հին ժամանակներից մինչև ոչ վաղ անցյալը, երբ Խորհրդային Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Ադրբեջան» անվամբ հանրապետությունը, ինչպես նաև մինչև մեր օրերը, որոնց կարևոր անցուդարձերը, բարեբախտաբար թե դժբախտաբար, շատ թարմ են մեր հիշողության մեջ։

"Дорогая Аделина, Администрация Президента Азербайджанской Республики внимательно относится к обращениям каждого жителя Азербайджана на имя Президента Ильхама Алиева, и потому твое письмо не могло остаться без ответа",- այս տողերով է սկսվում պատասխան նամակը, և հենց նամակի առաջին իսկ տողում գլխիվայր շրջված է իրողությունը։

Ղարաբաղցի Ադելինան Ադրբեջանի քաղաքացի չէ։ Նա իր երկրի քաղաքացին է, որ կոչվում է Արցախ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Եթե արցախցի այս դպրոցականը Ադրբեջանի քաղաքացի լիներ, պարոն Ալիևը օր ու գիշեր իր երկրի ռազմական բյուջեն ուռճացնելու և երկրորդ անգամ Ղարաբաղի վրա հարձակվելու մասին հայտարարություններ չէր անի։

"Ты пишешь, что родилась и живешь в городе Степанакерт. В действительности этот город называется Ханкенди",- Ադրբեջանի նախագահի անունից հայտնում է նրա աշխատակազմի բաժնի վարիչը։

Կարծում եմ՝ 50-55 հազարանոց Ստեփանակերտի բնակչությանը պետք չէ 450-500 կմ հեռվից բացատրել, թե իրականում ինչ է կոչվում իրենց քաղաքը։

Ապա պատասխան նամակի հեղինակը հայտնում է, որ 1805 թ. մայիսին "Карабахское ханство вступило в состав Российской империи" մի համաձայնագրով, որը ղարաբաղյան կողմից ստորագրել է Իբրահիմ խանը, իսկ այդ փաստաթղթում "нет и намека на какую-либо политическую роль армян в Карабахе. Хотя мы, безусловно, не отрицаем, что армяне жили в Нагорном Карабахе, но они составляли лишь меньшинство от общего числа населения".

Երևի աշխատակազմի բաժնի վարիչին թվում է, թե փոքրիկ այդ փաստաթղթում պետք է արտացոլված լինեին Ռուսաստանի կողմից կռվող ղարաբաղցի հազարավոր հայ կամավորականների անունները, նաև այն, թե ինչու հանկարծ նույն այդ խանը հանկարծ «մոռացել է» պարսկական իր ծագումը, կրոնական պատկանելությունը, ռուսների դեմ գործած նենգությունները և սիրով նստել ու համաձայնագիր ստորագրել Ղարաբաղը Ռուսաստանին միանալու մասին։

Աշխատակազմի «պատմաբանը» ստեփանակերտցի դպրոցականին բացատրում է նաև, որ հենց այդ տարիներին են հայերը բնակություն հաստատել Ղարաբաղում։ "Так, царская администрация преследуя собственные цели изменила в определенной степени этнический состав в Нагорном Карабахе",- գրում նա։

Երևի նա ամաչել է ավելացնել նաև, որ միաժամանակ այդ տարիներին ցարական կառավարության հրամանով հարյուրավոր տարիներ առաջ պատրաստված խաչքարեր ու հայատառ ծանր գերեզմանաքարեր՝ իրենց մեջքին շալակած, բերել և տարածել են Ղարաբաղով մեկ, իսկ 12-13-րդ դարում կամ ավելի վաղ շինված Գանձասարի վանքը, Դադիվանքը, Ամարասը և հայկական բազմաթիվ մյուս վանքերն ու եկեղեցական համալիրները 18-րդ դարում Ռուսաստանի ցարի հրամանով Արցախ են բերել ճապոնական ժամանակակից տրակտորներով...

Իր պատասխանի շարադրանքից ոգևորված՝ նախագահական աշխատակազմի բաժնի վարիչը ղարաբաղցի դպրոցականին բացատրում է, որ "американская поп-исполнительница армянского происхождения, Шер, настоящее имя которой Шерилин Саркисян, родилась в США. А известный французский актер и шансонье армянского присхождения Шарль Азнавур родился в Париже. Но это вовсе не означает, что США, или отдельно Калифорния, Франция, или отдельно Париж, являются древними провинциями Армении":

Դրանով երևի ցանկանում է հասկացնել, թե չնայած Լեռնային Ղարաբաղում հայերն անցյալ դարի սկզբներին 90-95 տոկոս են կազմել, իսկ ղարաբաղյան շարժման նախօրյակին՝ 1980-88 թվականներին՝ 70-75 տոկոս, միևնույն է, Ղարաբաղը ադրբեջանական է, որովհետև Բաքվում այդպես են ցանկանում։

Էլնուր Ասլանովի բերած միամիտ այս օրինակի ոգով նրան անդրադարձնենք, որ ինչ վերաբերում է Արցախ-Ղարաբաղի կողմից Ռուսաստանին միանալու համաձայնագրում Իբրահիմ խանի ստորագրությանը, ապա դրանից չի անհետանում Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունը, ու դրանից չի հետևում, թե Ղարաբաղը պատկանում էր մի քանի տասնյակ քոչվոր մահմեդականի, ինչպես Իոսիֆ Ստալինի կողմից ավելի քան 30 տարվա ընթացքում Մոսկվայում ստորագրած փաստաթղթերը չեն նշանակում, որ Ռուսաստանը վրացական հող է...

Ի պատասխան Ալինայի նամակի հետևյալ տողերի՝ «Իմ պապիկից եմ լսել, որ պատերազմից առաջ, նույնիսկ 50 կամ 100 տարի առաջ երբ այստեղ ադրբեջանցիներ կային, երբ մահանում էին, նրանց Ղարաբաղից դուրս էին տանում և թաղում նրանց իսկական հայրենիքում, որովհետև գիտեին, որ սա իրենց երկիրը, իրենց հողը չէ։ Դրա համար այստեղ գրեթե ադրբեջանցիների գերեզմաններ չկան...», ադրբեջանցի պաշտոնյան հայտնում է, որ "сказанное тобой в действительности лишь подтверждает факт массового уничтожения азербайджанских, мусульманских кладбищ, храмов и мавзолеев в Нагорном Карабахе и прилегающих к нему районах":

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչը երևի նկատի ունի Նախիջևանում հայկական հազարավոր խաչքարերի ջարդը՝ տրակտորներով, բահ ու քլունգներով, և այն, որ միջազգային UNESCO-ի աշխատակիցներին այդպես էլ արգելել են մուտք գործել Նախիջևան ու սեփական աչքերով տեսնել 21-րդ դարի շեմին «ինտերնացիոնալիստական» Ադրբեջանի իրականացրած անմեղ խաչքարերի ջարդը։

Մերօրյա պատմությունը գլխիվայր շրջելով՝ նա հայտնում է, թե ոչ թե Ադրբեջանն է պատերազմ սկսել, այլ՝ հայերը. "не азербайджанцы развязали конфликт, в результате которого армянами были атакованы азербайджанские села, деревни и города, осуществлены этнические чистки, направленные против мирного азербайджанского населения Нагорного Карабаха"...

Երևի իմաստ չունի կետ առ կետ քննարկել Արցախցի 13-ամյա դպրոցականի 1,5 էջանոց նամակին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչի կողմից որպես պատասխան գրված 10 էջանոց սուրոգաթը։ Հատկապես երբ չեն պատասխանել փոքրիկի նամակի ամենահիմնական հարցերին:

«Դուք ամբողջ ժամանակը միայն Ղարաբաղի և պատերազմի մասին եք խոսում։ Ուրիշ ոչ մի բանի մասին չեք մտածում։ Կարծես ուրիշ պրոբլեմներ և խնդիրներ չունեք։ Ուրիշ ոչ մի հարց կարծես Ձեզ չի հուզում... Եթե մեր երկիրը նվաճելու համար պատերազմ սկսեք, ողջ հայ ժողովուրդն է ոտքի կանգնելու և մեր հողը պաշտպանելու»,- գրել էր փոքրիկը և հարցրել՝ եթե պատերազմ սկսեք, արդյոք Դուք, Ձեր երեխաները, Ձեր բարեկամներն ու ընկերները մասնակցելո՞ւ եք այդ պատերազմին, թե՞ շարքային ադրբեջանցի երիտասարդներին եք ուղարկելու մեր երկրի վրա։

«Եթե այդքան շատ փող ունեք, ինչո՞ւ եք շարունակ զենք գնում, դրանով Դուք կարող եք այնպիսի կյանք կառուցել Ձեր երկրում, որ Ձեր ժողովուրդը (հատկապես նրանք, ովքեր Ձեր հայրիկի կողմից սկսած պատերազմի պատճառով փախստական են դարձել) երջանիկ ապրի և ոչ մի պրոբլեմ չունենա։ Դա՞ է լավ, թե՞ նրանց պատերազմի դաշտ ուղարկելը...»,- փոքրիկի այս գլխավոր հարցը ևս մնացել է անպատասխան:

Փոխարենը նրան հեքիաթ են պատմում այն մասին, որ "В Азербайджане счастливо проживают представители десятков различных национальностей, в том числе и армяне, которых твои ровесники могут тут видеть... Приглашаю тебя, Аделина, посетить Баку, Гянджу, Сумгаит, побывать в районах Азербайджана, увидеть их развитие и новый облик. Приезжай с родителями, с папой, мамой, бабушкой и дедушкой, им не понаслышке должно быть знакомо азербайджанское гостеприимство и созидательный характер моего народа":

Փոքրիկ Ալինայի համերկրացիներն ու բարեկամներն այդ «ինտերնացիոնալիստական» ձայնի կանչով արդեն մի անգամ մեկնել են վերոհիշյալ քաղաքներ ու համատեղ ուժերով Սումգայիթ կառուցել, շենացրել ու գեղեցկացրել Բաքուն։

Արդյունքում թե ինչ են ստացել, արդեն հայտնի է. ի պատասխան ղարաբաղցիների Հայաստանին միանալու պահանջով խաղաղ ցույցերի, այդ մարդկանցից շատերը մորթվել են նույն այդ Սումգայիթի, Բաքվի իրենց տներում, իսկ Ադրբեջանի այդ և այլ բնակավայրերում ապրող շուրջ կես միլիոն հայեր, մահից մի կերպ փրկվելով, եկել են Արցախ, մեկնել Հայաստան, Ռուսաստան և այլուր։ Հազիվ թե փոքրիկ Ալինայի այդ ամենի ականատես ծնողները, տատն ու պապը ցանկանան կրկին ճաշակել «ադրբեջանական հյուրասիրության» համը:

Իսկ "cозидательный характер моего народа" ասելով՝ Է. Ասլանովը երևի նկատի է ունեցել 21-րդ դարի շեմին Եվրոպայի կենտրոնում ադրբեջանցի զինվորականի կողմից Ղարաբաղի ու ադրբեջանաղարաբաղյան պատերազմի հետ առնչություն չունեցող քնած երիտասարդ հայ սպային կացնահարելը։

Քարե դարե գործիքներին լավ տիրապետելը մի՞թե բավարար փաստարկ է, որ ընդամենը 90 տարի առաջ խորհրդային ղեկավարների կողմից առաջին անգամ «հանրապետության» կարգավիճակ ստացած ժողովուրդը փորձի աշխարհին համոզել իր «հնագույն» ծագումը՝ Արցախ-Ղարաբաղն էլ հայտարարելով «ադրբեջանական պատմական հող»։

Ըստ երևույթին, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչը, որին բախտ է վիճակվել գրելու իր երկրի ղեկավարին ուղղված նամակի պատասխանը, դրանից այնքան է ոգևորվել, որ պատմական փաստերը վերաշարադրելիս, սրբագրելիս ու գլխիվայր շրջելիս անգամ ոչ վաղ անցյալի հայտնի իրադարձությունները խեղաթյուրելիս մոռացել է, որ այդ ամենը գրում է իր երկրի նախագահի, այլ ոչ միայն սեփական համեստ անձի անունից։

Այլապես իր գրած պատասխանում երբեմն կմտածեր ստի ու կեղծիքի չափաբաժինը նվազեցնելու մասին։ Ինքը թերևս կարող է ստել, որքան սիրտն ուզում է, բայց երկրի նախագահի համար այնքան էլ պատվաբեր չէ, երբ իր կողմից պատասխանում են սուտ ու կեղծիքով։

Ադրբեջանի նախագահի դպիրը չի հասկանում, որ հնարավոր չէ պատերազմում հաղթել ու անկախ պետություն կերտել շնորհիվ ինչ-որ "полевых командиров и полоумных экстремистов"-ի, և որ վաղուց պատմության լուսանցքներում են մնացել տարիներ առաջ Մոսկվային մոլորեցնելու համար հնարած այդ տերմինները։ Այստեղ նման բաներ չկան։ Փոխարենը ԼՂՀ սահմանները վերահսկում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը, որտեղ ծառայում են մեր զավակները։

Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ պատասխան նամակում կան նաև ճշմարիտ տողեր՝ թեկուզ այլ ենթատեքստով։ Ղարաբաղյան շարժումից ու պատերազմից հետո իրոք մեզանում ոմանք շատ մեծ հարստության տեր են դարձել (ինչպես և Ադրբեջանում է), իրոք "Им самим живется очень хорошо, а вот армянской общине (հեղինակը «մոռացել» է ժողովուրդ բառը - Վ.Օ.) Нагорного Карабаха - плохо", բայց, այդուհանդերձ, նույն այդ ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով և խորհրդարանական ու այլ ընտրություններով բազմիցս արդեն պատասխանել է այդ հարցին։

Ադրբեջանում ևս հազարավոր մարդիկ վատ են ապրում։ Թեկուզ փախստական այն «միլիոնը», որոնց դիտմամբ շուրջ 20 տարի պահում են վրաններում, որպեսզի միջազգային հանրությունից անհրաժեշտ դիվիդենտներ քաղեն։ Սակայն ինչ վերաբերում է ղարաբաղցիներին, հազիվ թե գտնվի մեկը, որ մորթվելը գերադասի վատ ապրելուց։

Գուցե թե հնարավոր է 13-ամյա Ադելինային կամ մի այլ երեխայի խաբել, բայց մի ողջ ժողովրդի հազիվ թե հնարավոր լինի խաբել։ Հատկապես երբ դա վերաբերում է նրա կյանքը, ազատությունը և երկիրը խլելուն։

Այստեղ խնդիրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունից նրա աշխատակազմի բաժնի վարիչի գրած պատասխան նամակը չէ 13-ամյա արցախցուն, այլ այն, որ Ադրբեջանի քաղաքական վերնախավը չի ուզում հասկանալ և համակերպվել այն մտքին, որ աշխարհի բոլոր կայսրություններն ու գաղութատիրությունները մի օր փլուզվել և փլուզվում են, որի արդյունքում բազմաթիվ ազգեր անկախություն են ստացել, ոմանք նաև առաջին անգամ պետականություն են ստեղծում։

Փլուզվել է հինավուրց Բյուզանդական կայսրությունը, փլուզվել է անգամ հսկա ԽՍՀՄ-ը։ Խորհրդային կայսրության ջանքերով ստեղծված Ադրբեջանի 70-ամյա գաղութային գերությունից ազատագրվել է նաև Արցախ-Ղարաբաղը, և արդեն 20 տարի է, ունի անկախ իր պետականությունը, ինչպես նույն Ադրբեջանը։

Պատմության անիվը երբեք ետ չի գլորվում։ Գաղութատիրության գնացքը մեր կայարանից մեկնել է 20 տարի առաջ։

Վարդգես Օվյան
գրող, հրապարակախոս
Ստեփանակերտ

Մեկնաբանություններ (8)

Азери
Эта ненависть выражаемая автором, к сожалению, отражает реальное отношение части армян к конфликту. Но армянская интеллигенция отчетливо понимает,что конликт был навязан другими силами, но все молчат. Никто не признает, что это - часть политической игры. Армяне только и говорят про историю. Живут в истории. Надо вперед смотреть вперед. Кто выйграл войну? Что получили? Свободу? За счет страданий сотни тысяч других? Армения сама, свободна? Ничего, кроме страданий и нищеты. Армянское государство существует! Одного мало - второе надо создать. Какая цель? Уничтожить всех азербайджанцев? (Они же не люди, и турков заоодно. Кроме армян вообще никого нет - честных, доблестных, высоко культурных, остальные все низкие народы) И жить одним в Великой Армении - от моря до моря. Сами же понимаете - соседей не выбирают. На горе другого - счастья не наживешь.
Gevorg
Ays nyute gtel em AZADIG BIZ adrbejanakan kayqum Письмо дошло, но мужества ответить не хватило Наверное вам известно, что жительница Нагорного Карабаха, 13- летняя армянская девочка направила в адрес Ильхама Алиева письмо. О чем пишет? Пишет, что хочет мира, хочет жить без войны, что не хочет слышать по телевидению угрозы, не хочет чтоб дети росли без отцов. Словом, обычные и понятные желания , присущие детям. Однако на это письмо ответил не сам Ильхам Алиев ,а чиновник из Администрации президента по имени Эльнур Асланов. Начал он свое громадное письмо с перипетий 18 века и завершил резолюциямии ООН . Хотелось бы сказать несколько слов. Во-первых, какой смысл писать 13-летней девочке столь длинное.,сложное и бессодержательное письмо. Я сам пришел в раздражение, читая его. Научились бы писать письма детям хотя бы от Била Клинтона, или Абдуллы Гюля. ну..как минимум для ответа на детские письма они не нанимают писарей. В своем письма девочка Аделина спрашивает, почему угрожаете моей родине? « почему всё время думаете о захвате нашей страны? Зачем вам Карабах, который не принадлежит вам? Это моя родина , родина армян» Я понимаю, эти слова могут вызвать у вас раздражение, но попытайтесь хотя бы на миг поставить себя на место этого ребенка, родившегося после войны. За 17 лет после перемирия, мы потеряли не только и даже не столько земли. Мы потеряли целое поколение, состарились и ушли из жизни тысячи наших офицеров и солдат, имеющих бОльшую ценность , чем стоящие миллионы, военная техника и иные средства. Завтра, начнись война, командавать солдатами будут никчемные офицеры, единственное занятие которых это вымогательство денег у солдат и праздная жизнь. Солдаты будут гибнуть как муравьи под началом не имеющих никакого опыта командиров. За эти 17 лет в Карабахе выросло новое, чуждое нам поколение, никогда не видевшее азербайджанцев , выросшее на идеях своей свободы и независимости, поколение. выросшее под символами своего флага и герба. И если начнется война, там чужими будем мы, а у них другого пути кроме как осознанного и самоотверженного сопротивления не будет. Естественно, что покинувшие Карабах в свое время в рваных башмаках люди и прибывшие сюда , познавшие, что такое унитаз, бар, ресторан ..никогда по своей воле не захотят воевать и возвращаться туда. В ответном письма Аделине советуют через “Google Earth” посмотреть на азербайджанские села в Карабахе, а я советую Эльнуру Асланову не ходить так далеко , пусть сам посмотрит в самом центре Баку на повально разрушенные дома , разрушенные властями, которым он служит, а не армянами. Справедливости ради скажу, что 13-летняя девочка написала И.Алиеву великолепную мысль.. « Я уверена, что если начнёте войну, Ваши дети, Ваши родственники и друзья не будут участвовать в этой войне, а отправите на нашу страну рядовую азербайджанскую молодежь» В ответном 4-х страничном Wordовском письме нет ни одного слова , ни одного упоминания об этом. И это понятно, что тут могли ответить? Написать, что когда твой отец воевал с азербайджанскими солдатами. Ильхам Алиев занимался торговлей и шопингом в России? Написать, что отец Гейдар Алиев согласился на приезд сына в Азербайджан лишь только после завершения военных действий? Да ладно с его личным участием, никто не слышал и не читал об участии его родственников в войне. Нет. дорогая Аделина, они не могли всего этого написать. Твое письмо дошло.,но не хватило мужества ответить на него Аделина, и у меня есть к тебе слова , идущие от сердца. Ты хоть и недовольна Ильхамом Алиевым, сегодняшним миром и твоим счастливым детством , ты во многом обязана этому режиму. Несмотря на нагромождение фактов в ответном письме, там не указаны самые знаменательные даты лично для тебя- это 10 мая и 15 июня. Первая дата- это день рождения главного «виновника» твоего мирного детства , Гейдара Алиева. Не будь его, не было бы и позорного перемирия, возможно не было бы и твоего рождения, или ты вынуждена была бы и по сей день скрываться от бомбежек в подвалах. Вторая дата- это день «национального возрождения», именно после этого дня 6 районов Азербайджана были подарены, ведь если бы не эти районы, ты не смогла бы спокойно и безопасно жить в Степанакерте. Пули и снаряды азербайджанских солдат попадали бы прямиком в твой двор и ты вряд ли бы написала это письмо. Тебя приглашают в Баку. Было бы хорошо, если бы ты приехала к 10 мая, могла бы как раз поклонившись перед памятником «Вождя» поблагодарить его за мирную жизнь. Правда наших детей заставлят это делать, то есть поклоняться ему,но ты можешь позволить сделать это добровольно и от души. Что же касается угроз Ильхама Алиева, не тревожься, Аделина, он даже на 5 метров вперед от своих заявлений не пойдет вперед. Так что , живи в свое удовольствие. Р.Гафаров http://azadig.blogspot.com/2011/08/mktub-catd-csart-catmad.html
neneth
անասունների հետ միշտ պետք է վարվել ըստ համապատասխանության
Emma
Հոդվածը կարդալիս յուրաքանչյուր հայի առաջին ռեակցիան էմոցիոնալ է. ինչպես կարող են ադրբեջանցիները նման ակնհայտ ստեր գրել և խեղաթյուրել պատմությունը: Մենք մեր պատմությունը լավ գիտենք, բայց փորձենք նայել արտասահմանցիների աչքերով: Սա տեղեկատվական պատերազմ է, որտեղ մրցում են հայերն ու ազերիները, ժյուրիի դերում հանդես է գալիս ողջ հանրությունը ամբողջ աշխարհում և կիրառվող զինատեսակների սահմանափակում չկա, կիրառելի է ցանկացած PR տեխնոլոգիա, անգամ սուտը, կեղծիքը, պատմության խեղաթյուրումը: Պիտի կարողանանք պաշտպանվել, հարձակվել ու ՀԱՂԹԵԼ նաև տեղեկատվական պատերազմում: Բայց կարծես թե մենք առայժմ տանուլ ենք տալիս ...((
Anita
Այդ Բալիոզյանի մասին արդեն շատ է գրվել։ Թող կորչի։ Թուրքերի քանակը մեկով էլ ավելացրեց... Օվյանի հոդվածում այսպիսի տող կա՝ Երևի իմաստ չունի կետ առ կետ քննարկել Արցախցի 13-ամյա դպրոցականի 1,5 էջանոց նամակին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչի կողմից որպես պատասխան գրված 10 էջանոց սուրոգաթը... Ճիշտ է ասում։ Նույն ձեւով ուզում եմ ասել, որ պետք չէ ամեն սրիկայի (թուրք կամ թուրքանման) բարբաջանքին գլուխ դնել կամ պատասխանել։
Armen
Չմոռնաք յիշելու որ Պալիոզեանի Համար փոքրիկն Ադելինա Ավագիմեանը մի փոքրիկ ՙշուն շան որդի ՖԱՇԻՍՏ՚ է, որի գլուխը լուացուած է ՙբրոբականդով՚ եւ իր նմանները մեր երկիրը հասցուցած են կործանման եզրին, ըստ Պալիոզեանի երեւի լաւ կ՜ըլլար եթէ Ադելինան ու իր նման հազարաւոր երեխաներ մի գեղեցիկ ՙհանդուրժող՚ նամակ գրէին Փէյղէմպէր Իլհամ Ալիեւին ու իրեն հրաւիրէին Արցախ որպէս նոր նախագահ, քշելով բոլոր ազատամարտիկ ՙՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ ՖԱՇԻՍՏ՚ ները ու Ադելինայի նման ուղեղները լուացուած ՙլակոտ՚ները Հայաստանէն...։ Թէկուզ աւելի լաւ կ՜ըլլար եթէ նամակ գրէինք Օսմանցի Տաւութօղլուին եւ հայցէինք իր ՙանսահման՚ ներողամտութիւնը մեր ՙանհիմն՚ ՙՑեղասպանութեան՚ պահանջի գծով........ http://hetq.am/arm/interviews/3237/
Vahagn
Ադրբեջանի ողջ ժողովրդին պետք է ենթարկել դատահոգեբուժական փորձաքննության, ընդ որում, առաջին հերթին ալիևներին: Ես համոզված եմ, որ միջազգային անկախ փորձագետները եզրակացություն են տալու, որ նրանց ճնշող և որակյալ մեծամասնությունը տառապում է այս կամ այն հոգեկան հիվանդությամբ: Միաժամանակ, գտնում եմ, որ մեր երկրի ու Ադրբեջանի երկրի ղեկավարների միջև բանակցությունների ընթացքում այդ հարցը պետք է քննարկվի այն ռակուրսում, որ եթե հանկարծ Արցախի ինքնորոշման հարցում հանրաքվեի հարց լինի, ապա ըստ մեր ու ադրբեջանական օրենքների, այդ թվում նաև միջազգային իրավունքի նորմերի ազգությամբ և քաղաքացիությամբ ադրբեջանցիներին/անգործունակներին/ արգելեն քվեարկությանը մասնակցելուց:
Karen
Ճիշտ է ասում։ Էդ հիմար ազերները կարծում են, որ եթե շատ հիստերիա բարձրացնեն՝ Ստեփանակերտը Խանքենդի անվանեն, Արցախը-Ղարաբաղը ազերական հող, Ղարաբաղը ընկնելու է իրենց ջեբը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter