Քրեական գործ` «Պաշտոնեական անփութություն» եւ «Կալանավայրից փախուստ» մեղադրանքով
Սպանության փորձ կատարելու համար 12 տարվա ազատազրկման դատապարտված Արշակ Աղաբաբյանի՝ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից փախուստ կատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ մամլո գրասենյանկը:
Պարզվել է, որ Արշակ Աղաբաբյանը փախուստի է դիմել` օգտվելով «Երևան-Կենտրոն»-ի աշխատակիցների անփութությունից՝ հիմնարկի տնտեսական պահեստի պատուհանի մետաղացանցը բացելու եւ պատուհանից դուրս գալու միջոցով: Ուստի հարուցվել է քրեական գործ «Պաշտոնեական անփութության» եւ «Կալանավայրից փախուստի դիմելու» դեպքի առթիվ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել