Երեխային փրկել չի հաջողվել
Նախօրեին «Հովվարդ Կարագյոզյանի» անվան բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության ատամնաբուժարանից շնչահեղձ վիճակում «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2004 թ. ծնված Արմեն Եթարյանը, որը բուժօգնություն ստանալու ընթացքում վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 14.15-ին, նշված ատամնաբուժարանի բժիշկ, 48-ամյա Նարինե Խ.-ի կողմից Ա. Եթարյանի ատամը հեռացնելու ժամանակ, վերջինիս գլուխը շարժելու հետեւանքով, հեռացված ատամն ընկել է Ա. Եթարյանի կոկորդը, այնուհետեւ` շնչափողը, որից հետո նա շնչահեղձ վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մեկ ժամ անընդմեջ բուժօգնություն ցույց տալուց հետո չի հաջողվել փրկել երեխայի կյանքը:
«Նարինե Խ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել