Գնացքի հարված
Երեկ «Սանահին» կայարանի հերթապահից «Այրում» կայարանի ոստիկանության գծային բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Սանահին ճանապարհի 2612 կմ-ի 1-ին պիկետում բեռնատար գնացքը հարվածել է մի քաղաքացու:
Պարզել է, որ նույն օրը` ժամը 17.00-ի սահմաններում, «Սանահին» կայարանի լոկոմոտիվային դեպոյի բեռնատար գնացքը հարվածել է 37-ամյա Սարգիս Հ.-ին, ինչի հետեւանքով վերջինիս ուսային հոդի աջ վերին վերջույթն ադամահատվել է :
«Կատարվում է նախաքննություն»,- հաղորդում է ոստիկանության մամլո գրսնեյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել