«Հայփոստ»-ի գանձապահը ձերբակալվել է
Նախօրեին ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել «Հայփոստ» ՓԲԸ-ի Տաշիրի փոստային մասնաճյուղի գանձապահ, 44-ամյա Նորա Ա.-ին: Պարզվել է, որ վերջինս մարտի 25-ից մինչեւ ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածը, նշված մասնաճյուղի իրեն վստահված դրամարկղից յուրացրել է 14 միլիոն դրամ:
«Նորա Ա.-ն ձերբակալված է, կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանության կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել