ԿԸՀ-ն հրավիրել է դիտարկելու ավագանու ընտրությունները
Այսօր գումարված նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել 2009 թ.-ի մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հրավիրել ԵԱՀԿ անդամ-պետությունների դեսպաններին, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին, ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հայաստանյան մասնաճյուղի ղեկավարին, ինչպես նաև ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել