«Առանց ԼՂ դիրքորոշումը հաշվի առնելու`անհնար է հասնել հակամարտության վերջնական կարգավորման ու տեւական խաղաղության»
ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանի պատասխանները ԶԼՄ-ների հարցերին
Վերջերս BBC լրատվական գործակալության լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարող է քննարկվել միմիայն մի շարք տարածքների հանձնման եւ ադրբեջանցիների`Լեռնային Ղարաբաղ վերադարձի դեպքում: Ինչպիսի՞ ն է ԼՂՀ դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ:
Այդ դրույթը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատճառների, էության եւ հետեւանքների նենգափոխման իմաստով Ադրբեջանի քաղաքականության ավանդական մոտեցման արտացոլումն է:
Մեր տեսանկյունից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման հիմքեր ստեղծելու եւ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է, նախ եւ առաջ, ամրագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության փոխադարձ ճանաչումը եւ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերից հրաժարումը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության փոխադարձ ճանաչումը եւ ռազմական արկածախնդրությունից հրաժարումը պետք է դառնան բանակցությունների մեկնակետը, եւ ոչ թե վերջնակետը:
Նման մոտեցումը թույլ կտա բարենպաստ պայմաններ ստեղծել ավելի բարդ խնդիրների լուծման համար` տարածքների, փախստականների, սահմանների: Դրանք պետք է լուծվեն փոխադարձ հիմքի վրա եւ խաղաղ գործընթացի հետ համաժամանակ: Այս խնդիրների շարքում առանցքայինը նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների հարցն է: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստից հայ փախստականների բացառումը, նրանց օրինական իրավունքները լռության մատնելը մի ճանապարհ է, որ ոչ մի տեղ չի տանում: Առանց Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների խնդրի լուծման` անհնար է լուծել որեւէ այլ փախստականների խնդիր, ինչպես նաեւ մի շարք այլ հարցեր:
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման սատարման հարցով Վիեննայում կայացած հասարակական հավաքի ժամանակ, որին մասնակցում էին նաեւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներ, ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն հայտարարել է, թե «նոր պատերազմի կարող են հանգեցնել ինչպես Լեռնային Ղարաբաղի`որպես անկախ պետության ճանաչումը, ինչին անգամ Հայաստանը չի գնում, այնպես էլ այդ տարածքը Ադրբեջանին անպայման վերադարձնելու փորձը»: Ինչպե՞ ս եք դիտարկում ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի այսօրինակ հայտարարությունը:
Մենք կտրականապես համաձայն չենք այն պնդմանը, թե նոր պատերազմի կարող է հանգեցնել, այդ թվում Լեռնային Ղարաբաղի`որպես անկախ պետության ճանաչումը: Նոր պատերազմի կարող է հասցնել նաեւ համաշխարհային քաղաքականության կենտրոնների հանդուրժողական վերաբերմունքը պատերազմ հրահրողի նկատմամբ, ինչը ստեղծում է մի պարադոքսալ իրավիճակ, երբ պաշտոնական Բաքվի կողմից խաղաղության հասցեին հնչող անմիջական սպառնալիքներն, ըստ էության, շոշափելի քաղաքական եւ իրավական պատասխանատվություն չեն առաջացնում: Այդօրինակ քաղաքականությունը կամրապնդի լոկ Ադրբեջանի վերնախավի համոզմունքը իր անպատժելիության հարցում, ինչն էլ տարածաշրջանի խաղաղության հիմնական սպառնալիքն է:
Ժամանակին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային ոչ պակաս չափով նպաստեց այն, որ 1991-92թթ. միջազգային հանրությունը ճանաչել է Ադրբեջանի անկախության իրավունքը եւ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի նույնպիսի իրավունքը, չնայած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը կազմավորվել են նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ից`համընդհանուր իրավական նորմերով: Այդ քաղաքականության շարունակումը եւ հատկապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման ցանկացած հակազդեցություն լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը, քանի որ Ադրբեջանի մոտ այնպիսի թյուր կարծիք է ձեւավորվում, թե նոր ռազմական արկածախնդրությունը կարող է անպատիժ մնալ:
Այս առումով կարեւոր ենք համարում ընդգծել, որ համաշխարհային քաղաքականության կենտրոնների հրաժարումը կողմերի գործողությունների հանդեպ «հավասարության մոտեցման» բանաձեւից` թույլ կտա ոչ միայն ամրապնդել մեր վստահությունը իրավիճակը արդարացի եւ անաչառ գնահատելու նրանց ընդունակության մեջ, այլ նաեւ կդառնա բանակցային գործընթացի առաջխաղացման գրավական:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահը հայտարարել է նաեւ, որ «ներկայումս առավել իրատեսական են հայ զինվորականների կողմից վերահսկվող տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ հաշվի առնելով անվտանգության երաշխիքները, Բաքվի եւ Երեւանի համար ընդունելի`Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակի մշակումը: Հիմնախնդրի մյուս մասն այս պահին անլուծելի է եւ միայն 5-10 կամ 15 տարի անց, ադրբեջանական համայնքի վերադարձից հետո հնարավոր կլինի Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշումը»: Ինչպե՞ ս կմեկնաբանեիք այս դիրքորոշումը:
Պարոն Ֆասյեն հրապարակել է տարրեր, այսպես կոչված «բազային սկզբունքներից», որոնք ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջարկում են քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խորհրդատվությունները տվյալ սկզբունքների վերաբերյալ անցնում են «ոչինչ համաձայնեցված ու լուծված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված ու լուծված չէ» բանաձեւով:
Այդ իսկ պատճառով, ներկա փուլում, կարծում ենք, վաղաժամ է մեկնաբանել այդ քննարկումների աշխատանքային տարրերը, որոնք կարող են նաեւ վերջնականապես այնպես չձեւակերպվել, ինչպես որ ներկայացրել են համանախագահները: Հետեւաբար, երբ որ տեսանելի լինեն քննարկումների կոնկրետ արդյունքները, այն ժամանակ էլ կգնահատենք, թե որքանով են դրանք ընդունելի մեր ժողովրդի համար եւ արդյո՞ ք առհասարակ իրագործելի են: Առանց Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը հաշվի առնելու`սկզբունքորեն անհնար է հասնել հակամարտության վերջնական կարգավորման ու տեւական խաղաղության:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել