HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակարանային աջակցություն երիտասարդ ընտանիքներին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է «Երիտասարդներին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի մեկնարկի մասին և ընդունում է հայտեր: Ծրագրի նպատակն է` աջակցել սոցիալապես անապահով երիտասարդ ընտանիքներին բնակարանային հիմնախնդիրների հաղթահարման հարցում, բարելավել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական իրավիճակը, շեշտակի նվազեցնել արտագաղթը, խթանել հիփոթեքային վարկավորման համակարգը, նպաստել առկա ազատ բնակարանային ֆոնդի նպատակային իրացմանը: Ծրագրով նախատեսվում է իրականացնել պետական օժանդակություն երիտասարդ ընտանիքներին` հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարան ձեռք բերելու նպատակով: Նշված օժանդակությունը նախատեսվում է իրականացնել հետևյալ երկու ուղղություններով. -պետության կողմից 10-15 տարի մարման ժամկետով անտոկոս փոխառության տրամադրում` հիփոթեքային վարկի կանխավճարի համար պահանջվող գումարի 30 տոկոսի չափով: Երիտասարդ ընտանիքում անչափահաս երեխաների առկայության դեպքում` յուրաքանչյուր երեխայի համար` ևս տասական տոկոս, -պետության կողմից հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում: Երիտասարդ ընտանիքում անչափահաս երեխաների առկայության դեպքում` յուրաքանչյուր երեխայի հաշվարկով կսուբսիդավորվի հիփոթեքային վարկի տոկոսադրույքի գումարի ևս տասական տոկոս` մինչև նրա չափահաս դառնալը: Ծրագրի շահառու կարող են դառնալ երիտասարդները (18-30 տարեկան ՀՀ քաղաքացիներ) և երիտասարդ ընտանիքները (ընտանիք, որտեղ ամուսիններից առնվազն մեկի տարիքը չի գերազանցում 30 տարեկանը կամ երեխա խնամող միայնակ ծնող, ում տարիքը չի գերազանցում 30 տարեկանը): Հայտերի ներկայացման, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչություն` ք. Երևան, Աբովյան 9, 2-րդ հարկ, 219 սենյակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter