Դանակահարում են անչափահասները
Այսօր Էջմիածնի Խ.Աբովյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցի բարձր դասարանցիների միջև ծագած վիճաբանությունն արյունոտ ավարտ է ունեցել: 11-րդ դասարանի աշակերտ Հակոբ Քեսաբյանն իր մետ եղած դանակով հարվածել է համադասարանցի, 1992թ թ. ծնված Ալիկ Գումբալյանի պարանոցին` պատճառելով նրան մարմնական վնասվածքներ:
Անչափահաս տուժողին տեղափոխել են Էջմիածնի հիվանդանոց: Ներկայում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ: «Վաղարշապատ հիվանդանոց ՊՓԲԸ գլխավոր բժիշկ Վաչագան Մկրտչյանը Ա.ումբալյանի վիճակը բավարար գնահատելով ասաց, որ ստացած վերքը մակերեսային է, չթափանցող:
Դանակահարության փաստի առիթով Էջմիածնի ոստիկանությունում նախապատրաստվել են նյութեր, ընթանում է նախաքննություն:
Հայկուշ Ասլանյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել