Բակո Սահակյանն այցելել է Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի շինհրապարակ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի շինհրապարակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին:
Երկրի ղեկավարը կարեւորել է տաճարի կառուցումը եւ նրա դերը ինչպես հանրապետության հոգեւոր կյանքում, այնպես էլ մայրաքաղաքի ճարտարապետական տեսքին նոր ոճ հաղորդելու գործում:
Նախագահին ուղեկցում էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը եւ պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել