HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Կապանում նախապատրաստվում են կառավարության արտագնա նիստին

Կառավարության արտագնա հերթական նիստը նախատեսված է անցկացնել Սյունիքում: Այդ պատճառով էլ տարբեր նախարարությունների հանձնաժողովներ այցելում են մարզ, հանդիպում տեղական իշխանությունների ներկայցուցիչների հետ` փորձելով պարզել առկա խնդիրները: Այսօր Կապանի քաղաքապետարանում Մշակույթի նախարարության պատասխանատուները հանդիպեցին քաղաքապետ Արտուր Աթայանի հետ: Քաղաքապետը, ի թիվս այլ հարցերի, կարևորեց մարզկենտրոնում կինոդահլիճ ունենալն ու Կավարտ թաղամասի մշակույթի տան նորոգումը: Խոսվեց նաև թանգարանների, արվեստի, գեղարվեստի ու երաժշտական դպրոցներում արդիական մասնագիտությունների ուսուցման, գրադարանային համակարգի բարեփոխումների մասին: Մշակույթի նախարարության մշակույթի ծրագրերի կառավարման և մոնիտորինգի վարչության պետ Գառնիկ Գյումջյանի խոսքով` նախատեսված բոլոր ծրագրերը ոչ հեռու ապագայում կյանքի են կոչվում: Ուստի չի կարելի չբարձրաձայնել արվածի մասին: Ըստ պատասխանատուի` եթե տարիներ առաջ մշակույթի ոլորտի աշխատակիցները խոսում էին չվճարված աշխատավարձերի մասին, ապա այսօր պատկերը փոխվել է: Մարդիկ բարեփոխումների են ձգտում: Մշակույթի նախարարության հանձնախումբը կլինի մարզի բոլոր տարածաշրջաններում ու կազմված տեղեկագիրը կներկայացնի նախարարին: Մինչ կառավարության արտագնա նիստը, նախատեսված է նաև Մշակույթի նախարարի այցը մարզ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter