HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը սահմանել է հայկական խմիչքներրի խաղողի սորտերը և սպիրտի նվազագույն քանակությունը

«Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, այսօր կառավարությունը սահմանել է հայկական կոնյակի, բրենդիի եւ խաղողի օղու գինենյութերի արտադրության համար նախատեսված խաղողի սորտերը, ինչպես նաեւ հիշյալ գինենյութերում բնական սպիրտի փաստացի նվազագույն քանակությունները։ Մեկ այլ որոշմամբ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրն ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 26-ի որոշմամբ հաստատված Հայկական կոնյակների եւ հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգի 13-րդ կետի առաջին եւ երկրորդ պարբերությունները։ Հիշյալ որոշումներն ընդունվել են` դրանցում նշված կարգավորման ոլորտների մասով գինեգործական արտադրանքի տեխնոլոգիական միասնական չափանիշների սահմանման նպատակով, որը կնպաստի թողարկվող արտադրանքի որակի բարելավմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը։ Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter