HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուսնական զույգը կլինի Մեծ Բրիտանիայի դեսպանը Հայաստանում

Ջոնաթան Ջեյմս Էյվսը և Քեթրին Ջեյն Լիչը (ամուսնական զույգ) նշանակվել են Հայաստանի Հանրապետությունում Նորին Մեծության Համատեղ Դեսպաններ՝ հաջորդելով Չարլզ Ջոն Լոնսդեյլին, ով կանցնի դիվանագիտական մեկ այլ աշխատանքի: Պրն  Էյվսն ու տկն Լիչը կստանձնեն իրենց պաշտոնը 2012 թվականի հունվարին:

Պրն Էյվսի ու տկն Լիչի մշտական նստավայրը կլինի Երևանը, իսկ դեսպանի պաշտոնը նրանք կկատարեն 4-ամսյա հերթագայությամբ: 

Ջոնաթան Ջեյմս Էյվսը աշխատում է ՄԹ Արտաքին գործերի նախարարությունում 1996 թվականից, իսկ Քեթրին Ջեյն Լիչը՝ 2000-ից: Դրանից առաջ նրանք աշխատել են գիտական ասպարեզում և հասարակական կարծիքի հետազոտման ոլորտում: Նրանք երկարամյա փորձ և գիտելիք ունեն Հարավային Կովկասի և տարածաշրջանի պատմության, լեզուների և մշակույթի վերաբերյալ:

ՄԹ Արտաքին գործերի նախարարությունում աշխատելու ընթացքում նրանք զբաղվել են քաղաքականության տարբեր հարցերով, այդ թվում անվտանգության քաղաքականություն, ԵՄ առևտրային հարաբերություններ և զարգացում, էներգետիկ անվտանգություն և մարդու իրավունքներ: Վերջերս նրանք համատեղ աշխատել են Տոկիոյում, ուր պրն Էյվսը համակարգել է ՄԹ քաղաքականությունը 2008-ին Մեծ Ութնյակում Ճապոնիայի նախագահության օրոք, իսկ տ-ն Լիչը համակարգել է ՄԹ և Ճապոնիայի դիրքերը Կանկունում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գագաթաժողովին ընդառաջ, ինչպես նաև աշխատել է բրիտանական և ճապոնական ընկերությունների հետ՝ խրախուսելու ցածր ածխածնային արտադրությունը: 2011-ին պ-ն Էյվսը ներկայացրել է Միացյալ թագավորությունը ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների խորհրդում Լիբիայի, Սիրիայի և Իրանին վերաբերող հարցերում: 

ՀՀ-ում Համատեղ Դեսպաններ պրն Էյվսն ու տկն Լիչը իրենց նշանակման մասին ասել են. «Մենք ուրախ ենք, որ նշանակվել ենք Հայաստանում Համատեղ Դեսպաններ: Հավատում ենք, որ մեր միասնական եռանդով ու փորձով նոր լիցք կհաղորդենք ՄԹ և Հայաստանի միջև ավանդական ջերմ հարաբերություններին: Կարծում ենք, որ միասին աշխատելով կարող ենք իրական ներդրում ունենալ մեր երկու երկրների բարեկեցության ու անվտանգությանը»: 

Աշխատանքային կենսագրություններ 

Պ-ն Էյվսն ու տ-ն Լիչը ունեն երեք երեխա և ապրում են Էսեքսի Բրենթվուդ քաղաքում: 

Ջոնաթան Ջեյմս Էյվս 

2011 Մարդու իրավունքներ և ժողովրդավարության բաժնի ՄԱԿ-ի թիմի ղեկավար, ՄԹ ԱԳՆ 

2006 – 2011 Քաղաքական բաժնի ղեկավար, Տոկիոյում Բրիտանական դեսպանատուն 

2004 – 2005 Քաղաքական և մարդու իրավունքներ բաժնի ղեկավար, Իրաքի քաղաքականության բաժին, ՄԹ ԱԳՆ 

2000 – 2004 Քաղաքական գծով առաջին քարտուղար, Մոսկվայում Բրիտանական դեսպանատուն 

1996 – 2000 Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով վերլուծաբան, ՄԹ ԱԳՆ 

Քեթրին (Քեթի) Ջեյն Լիչ 

2007 – 2011 հունվ. Էներգետիկայի և շրջակա միջավայրի թիմի ղեկավար, Տոկիոյում Բրիտանական դեսպանատուն 

2005 – 2007 Ճապոներեն լեզվի դասընթաց, ՄԹ ԱԳՆ 

2005 Անձնագրերի և փաստաթղթային ծառայություններ բաժնի ղեկավարի տեղակալ, Հյուպատոսական բաժին, ՄԹ ԱԳՆ 

2003 – 2004 Ներքին քաղաքականության գծով առաջին քարտուղար, Մոսկվայում Բրիտանական դեսպանատուն 

2002 – 2003 Արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար, Մոսկվայում Բրիտանական դեսպանատուն 

2000 – 2001 ԵՄ առևտրի և զարգացման քաղաքականության բաժնի պատասխանատու, ՄԹ ԱԳՆ

Մեկնաբանություններ (1)

Արա Պապյան
Երկու հոգի միաժամանակ չի կարող դեսպան լինել միևնույն երկրում: Երբ նոր դեսպան է նշանակվում, ապա նա երկիր է ժամանում միայն այն բանից հետո, երբ նախկին դեսպանը լքած է լինում երկիրը: Նորանշանակ դեպանը ոչ միայն հանձնում է իր հավատարմագիրը, այլև նախկին դեսպանի ետ կանչի գիրը: Հասկանալի չէ ինչպե՞ս են չորս ամիսը մեկը հավատարմագրեր հանձնելու ՀՀ նախագահին: Հաղորդագրության մեջ ինչ-որ անորոշություններ կան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter