Ռուբեն Հայրապետյանը ետ է վերցրել իր փողերը
Քիչ առաջ ԴԱՀԿ ԱԾ մամլո քարտուղարը տարածել է հաղորդագրություն, որտեղ նշվում է. «ՀՀ վարչական դատարանի վճռի համաձայն, «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ՓԲԸ-ն դիմել է եւ ապրիլի 2-ին ստացել է ընկերության կողմից ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը տրված գումարը: Գումարը ընկերությունը մուծել էր «Բջնի» հանքային ջրեր գործարան» ՓԲԸ-ի գույքը եւ գույքային իրավունքները հարկադիր էլեկտրոնային աճուրդով գնելու նպատակով»:
«Բջնի» ընկերության փաստաբան Արա Զոհրաբյանը սա համարում է ԴԱՀԿ ծառայության հերթական անօրինական գործողությունը: Այս մասին կարդացեք վաղվա «Հետքում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել