HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բադալյանը` Հայաստանում

aravotԹերթի տեղեկություններով` Հայաստանում է գտնվում «Հոկտեմբերի 27-ի» գործով, նախկին կասկածյալ` Նաիրի Բադալյանը: Նա մի քանի տարի էր, ինչ գտնվում էր ԱՄՆ-ում և ամերիկյան դատարանի կողմից ճանաչվել էր քաղբանտարկյալ: Ավարտել «հարցումների էպոպեան» Չորեքշաբթի օրը սոցիոլգ Գևորգ Պողոսյանը մամուլի ազգային ակումբում հայտարարել էր, որ Երևանի ավագանում ընտրություններում 40 տոկոսի շեմը հաղթահարելու շանս ունեն միայն ՀՀկ-ն և ՀԱԿ-ը: ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, հակադարձելով սոցիոլոգին, ասաց. «Առնվազն զարմանալի է, որ ոմանց քաղաքական մտքի քարոզչական թռիչքը շարունակում է դոփել տեղում: Ես անգիր կարող եմ ասել, թե Գ. Պողոսյանի, այսպես կոչված` սոցիոլոգիական հետազոտման ֆինալն ինչ է լինելու: Նման հնամաշ PR տեխնոլոգիաներով այլևս կարելի է ազդել երևի թե միայն ղրղզական հեռավոր աուլներին` քաղաքակրթությունից կտրված մարդկանց վրա: Ի դեպ, կարող եմ նաև ասել, թե որն է  լիենլու այս ոգով մեկնարկած քարոզչության հաջորդ էլեմենտը: Շուտով Հայաստան կբերվի, ասենք` ԱՄն-ի Իլինոյս նահանգի «ամենաօբյեկտիվ» համալսարանի «ամենաօբյեկտիվ» սոցիոլոգը, որն «ամենաօբյեկտիվ սոցհարցումներն» է արել ասենք` Օբամայի համար, և որի օբյեկտիվությունից ուշաթափվել է, օրինակ, Բեռլուսկոնին: Շարունակությունը, կարծում եմ, պարզ է: Խորհուրդ կտայի տարբեր ճաշակների հարմարեցված, պատվիրված հարցումների էպոպեան ավարտել, որովհետև դրա քարոզչական ներգործությունն ուղղակի զրոյական է: ԲՀԿ-ն հրաշալի գիտի, թե որ կուսակցությունն իրականում ինչ վարկանիշ ունի, և չկասկածելով մեր հանդեպ երևանցիների ունեցած հանրային վստահությանը` մենք այս ընտրություններին մասնակցում ենք հաղթելու հստակ նպատակով»: Պողոսյանի 40 տոկոսը, ՀԱԿ-ի համար 80 տոկոսը Թերթի հետ զրույցում ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրությունների վերաբերյալ սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանի այն կանխատեսմանը, թե ՀԱԿ-ը կարող է հատել 40 տոկոսանոց շեմը, նկատեց. «Նույն Գևորգ Պողոսյանը 2008թ-ի նախագահական ընտրությունների ընտրարշավի ժամանակ ընդդիմության թեկնածուին 5 տոկոսից ավելի չի տվել: Այսինքն` նրա հրապարակած 40 տոկոսը մենք կարող ենք համարել որպես ընդդիմության ջախջախիչ հաղթանակի կանխատեսում և պատկերացնել, թե իրավիճակը որքան անմխիթար է իշխանական ուժերի համար»: Լ. Զուրաբյանը, «ապակոդավորելով» սոցիոլոգի հնչեցրած «40 տոկոսը»`եզրակացրեց, որ Երևանում ընդդիմությունը, թերևս, ավելի քան 80 տոկոս քվե ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter