Հեռացան
«Հայքի» փոխանցմամբ` «Ժամանակ» օրաթերթի պատասխանատու խմբագիր Սուրեն Սուրենյանցը երեկ աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Նրա օրինակին հետևել են նաև լրագրողներ Մարինա Բախտագուլյանը, Գայանե Նազարյանը, Մարինե Խառատյանը, Արման Գալոյանը, Հեղինե Մանուկյանը և Արտակ Եղիազարյանը:
Թերթի հետ զրույցում Սուրեն Սուրենյանցը նշել է, որ «ժամանակի» գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը բանտից այնպիսի պահանջներ է ներկայացրել, որոնց իրականացման դեպքում խմբագրության աշխատանքը կաթվածահար կլիներ: Մասնավորապես, Բաբաջանյանը պահանջել է աշխատանքից հեռացնել երկու լրագրողի, իսկ հետո նաև առաջարկել է վերացնել պատասխանատու խմբագրի պաշտոնը: Սուրեն Սուրենյանցը շեշտել է, որ իր և կոլեկտիվի համար անընդունելի է նման գործելաոճը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել