
Հայաստանում շատերին են կլանել հայ-թուրքական սահմանի բացման մասին թուրքական մամուլի և պաշտոնյաների որոշակի կամ անորոշ հայտարարություններն ու ակնարկները, սակայն մի կարևոր ուղղություն դուրս է մնացել հայ հասարակության և քաղաքական մտքի ուշադրության կենտրոնից:
Բանն այն է, որ մենք բաց ենք թողնում ադրբեջանական արձագանքը, մինչդեռ հայ-թուրքքական հարաբերությունների լավագույն ինդիկատորը ադրբեջանական կողմից եկող արձագանքն է: Եվ մտահոգիչն այն է, որ այդ արձագանքը առայժմ, ըստ էության, չափազանց հանգիստ է, և ադրբեջանական կողմում որևէ դժգոհություն չեն արտահայտում հայ-թուրքական հարաբերությունների մոտալուտ կարգավորման վերաբերյալ ավելի ու ավելի հաճախ հնչող հրապարակումների կապակցությամբ: Իսկ տրամաբանությունը, մինչդեռ, հուշում է, որ ադրբեջանական կողմի համար պետք է որ մտահոգիչ լիներ, եթե այդ հարաբերությունները կառուցվում են ի շահ հայկական պետականության: Սակայն ադրբեջանական հանգստությունը հուշում է և նույնիսկ բուժում, որ իրականում ադրբեջանական կողմին հայ-թուրքական հարաբերությունները չեն մտահոգում, որովհետև այդ հարաբերությունները, համենայնդեպս, իրենց ներկա ընթացի տրամաբանությամբ, ըստ էության, չեն բխում հայաստանյան շահերից:
Գազի գնի նվազու՞մ
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը կարող է մոտ 16 տոկոսով նվազեցնել գազարդյունահանումը, ինչը պայմանավորված է լիենլու Եվրոպայի և ռուսաստանյան ներքին շուկաներում պահանջարկի նվազմամբ: Հավանական է համարվում նաև գազի գնի նվազեցումները, բայց այդ հավանականությունը չի կարող ոգևորիչ լինել հայաստանյան սպառողների համար, քանի որ Հայաստանում ապրիլի մեկից գազի գինը բարձրացել է, և ինելու մասին ակնարկներ անգամ չկան: Ինչքան էլ որ համաշխարհային պահանջարկի նվազման հետ մեկտեղ նվազի նաև գազի գինը, առավել ևս, որ նվազում են նաև նավթի գները: Իսկ հայտնի է, որ նավթի գներով են պայմանավորվում նաև գազի գնագոյացումները, այն հաշվարկով, թե տվյալ պահից 6 ամիս առաջ ինչպիսին են եղել նավթի համաշխարհային գները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել