HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաքսայինում նորից գործում է «պապկաների» մեխանիզմը

hraparak«Հրապարակի» մաքսային ծառայության աղբյուրները հայտնում են, որ առանց կաշառքի աշխատելու մասին Սերժ Սարգսյանի հրահանգը վաղուց ժամկետանց է: Հայաստան ներկրվող ապրանքների մեծ մասը չի մաքսազերծվում, կամ թանկարժեք տեխնիկան ձևակերպվում է էժան սպունգի անվան տակ: Հիշեցնենք` 2008թ-ի ապրիլի 17-ին նորընտիր նախագահը հավաքել էր մաքսավորների ու խիստ դեմքով հանդիմանում էր տանիք կանգնողներին կամ պաշտոնական դիրքը սեփական բիզնեսին ծառայեցնողներին: Նախագահի սաստումներն 8 ամիս որոշակի էֆեկտ են տվել: Սակայն նոյեմբերից սկսած` արդեն մաքսակետերում սկսել ` ավելի խայտառակ վիճակ տիրել: Պետեկամուտների կոմիտեիում դարձյալ գործում է «պապկաների» հայտնի մեխանիզմը, իսկ մեկ կոնվեյերների մաքսազերծումն արդեն 8 հասել է 10 հազար դոլարի: Սիսիանի զառամյալ հովվի անունով կարող է մաքսայինում «պապկա» բացվել, որով իշխանություններից երաշխիք ստացած անձը կազմակերպում է իրական գործարարների ապրանքի ներկրումը և մասնաբաժին է ստանում: Հզոր ատելություն Յոթ տարի առաջ այս օրերին միակ էլեկտրոնային լրատվամիջոցը` «Ա1 պլյուս»-ը փակվեց: Քոչարյանական իշխանությունը, հավանաբար, պատմության մեջ կմնա առավելապես ազատ և ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ իր անհանդուրժողականությամբ: Ընդ որում` այդ ատելությունն այնքան հզոր է, որ դրսևորվում էր ոչ միայն Ռ. Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ, այլև նրա` պաշտոնից հեռանալուց հետո էլ. այժմ պաշտոնաթող նախագահի ընտանիքը դատարան է դիմել ընդդեմ «Հայկական ժամանակի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter