HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճնշումները շատանում են

chi3Թերթի աղբյուրները փոխանցում են, որ երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան եկել է Հայաստան, մի քանի խնդիրներ է դրել Սերժ Սարգսյանի առջև: Առաջինը` պահանջել է խոստումներ ու երաշխիքներ տալ, որ Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին Հայաստանը որևէ կերպ չի խառնվի, ապա նաև առաջարկել է, որ Սերժ Սարգսյանն անձամբ մասնակցի ապրիլի 7-9-ը Թուրքիայում կայանալիք խորհրդաժողովին: Առաջին մասով Ս. Սարգսյանը տվել է Բրայզային ականջին հաճելի խոստումներ, իսկ երկրորդ հարցում չի համարձակվել ընդունել նրա առաջարկը: Իսկ այլ աղբյուրների փոխանցմամբ, Ռուսաստանը մի նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով Հայաստանին առաջարկում է ռուսաական ռազմաբազաների մնալու ժամկետը երկարացնել մինչը 2049թ.: Բանն այն է, որ ՌԴ-ն մտավախություն ունի, որ Հայաստանը կարող է ԱՄՆ-ին հաճոյանալու համար բացել Թուրքիայի հետ սահմանը, որից հետո ռուսական ռազմաբազաները կարող են անիմաստ համարել` դրանից բխող բոլոր հետևանքներով: Հեշտ ճանապարհից խուսափողը Սամվել Նիկոյանը հայտարարել է, թե այսօր ոմանք գնում են հեշտ ճանապարհով և 2008թ. Մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների ողջ պատասխանատվությունը դնում են Ռոբերտ Քոչարյանի վրա, բայց ինքն անձամբ դեմ է դրան: «ՉԻ» - Հարգարժան պրն Նիկոյանը երևի տեղյակ չէ, որ նման հարցերը «կողմ» կամ «դեմ» լինելով չեն որոշվում: Կատարվել է ծանրագույն հանցանք, որին մասնակցել են ոստիկանությունն ու բանակը, այդ պահին զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը եղել է Ռ. Քոչարյանը, հետևաբար` նրան պետք է կանչել հարցաքննության, լսել նրա ցուցմունքները և հետո միայն որոշել` նրան մեղադրելը «հեշտ ճանապարհ է», թե տրամաբանական եզրակացություն: Եթե նույնիսկ ուրիշ փաստ չլինի էլ` գոնե Սամվել Նիկոյանը հաստատ գիտի, , որ մարտի 1-ի երեկոյան Ռոբերտ Քոչարյանը եթերից ստեր է ասել` հայտարարելով, թե ցուցարարները կրակում են ոստիկանների վրա: Թե նրան բացահայտ ստախոսության մեջ մեղադրելը նույնպես «հեշտ ճանապարհ» է: Իրականում Սամվել Նիկոյանն ինքն է գերադասում հեշտ ճանապարհով գնալ` հայտարարելով, թե ժողովրդի վրա կրակելու հրաման ոչ մեկը չի տվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter