HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի կաթիլ զրույց

hj2Թերթը պարզել է, որ մարտի 26-ին «Գոլդեն Թուլիփ (նախկին «Երևան») հյուրանոցում Սերժ սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի որդին` Վահե Կարապետյանը ծեծկռտուքի մեջ էր մտել «ՍՊՍ Սիգառոն» ընկերության նախագահ Սեյրան Պողոսյանի որդու` Համլետ Պողոսյանի հետ: Դեպքը եղել է հետևյալ կերպ. թե Վահե Կարապետյանը և թե Համլետ Պողոսյանը այդ օրը հյուրանոցի նախասրահում եղել են իրենց հյուրերի հետ: Կարապետյաններն ու Պողոսյանները խնամիական կապեր ունեն, ուստի Վահեի ու Համլետի հանդիպումը եղել է ջերմ: Մի քնաի րոպե տևած զրուցից հետո նրանք բաժանվել են, սակայն շուտով Վահե Կարապետյանը վերադարձել է և Համլետ Պողոսյանից բացատրություններ պահանջել իրենց կարճ զրույցի ընթացքում շոշափված ինչ-որ մանրուքի շուրջ: Այս երկրորդ զրույցն արդեն անցել է բավականին լարված, և նրանք հեռացել են դեպի հյուրանոցի ռեստորաններից մեկը` զրույցը շարունակելու: Առայժմ անհայտ պատճառով` Վահե Կարապետյանը զրույցի ժամանակ ուժեղ հարվածել է Համլետ Պողոսյանին ու կռիվը սկսվել: Շուտով վրա են հասել Համլետ Պողոսյանի եղբայրը, Վահե Կարապետյանի կողմնակիցները, և կռիվը շարունակվել է հյուրանոցից դուրս: Թե Վահե Կարապետյանը և թե Պողոսյան եղբայրները ստացել են բավականին լուրջ վնասվածքներ: Սակայն ավելի ուշագրավ են դեպքին հետևած իրադարձությունները: Պողոսյանները Վահե Կարապետյանին առաջարկել են հաշտություն կնքել, բայց հակառակ կողմը կտրականապես մերժել է այդ առաջարկը: Այս երկու ընտանիքների միջև այժմ իսկական պատերազմ է հասունանում, որը դժվար է ասել, թե ինչով կարող է ավարտվել: Խնդիրն այն է, որ թե Կարապետյանները և թե Պողոսյանների հարազատները ապրում և գործում են Ռուսաստանում, և նրանք, պատկերավոր ասած, վերջին մարդիկ չեն այնտեղ: Ու այս միջադեպից հետո կտրուկ լարվել են հարաբերությունները նաև նրանց ռուսաստանյան հարազատների միջև: Առայժմ պատերազմը «սառն է», և կողմերը բավարարվում են միմյանց հասցեին ուղղված սպառնալիքներով: Այս պատերազմից խուսափելու միակ տարբերակն այն է, որ հակամարտող կողմերին հաշտեցնեն վերևից: Ի դեպ, երեկվա դրությամբ այս դեպքի առիթով քրեական գործ դեռ հարուցված չէր: Հիասթափված ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ՀՀ հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ջորջ Կոլումբիեն տարածել են հայտարարություն, որում թեև ողջունել են ՀՀ ՔՕ 225 և 300 հոդվածների փոփոխությունները, բայց նաև կոշտ ընդգծումներ են արել: Մասնավորապես, նրանք պարզ հասկացրել են, թե իրենց համար կարևորը ոչ թե այդ փոփոխություններն են, այլ դրանց կիրառումը, և հենց կիրառումն է որոշիչ լինելու հետագայում: Համազեկուցողները նաև ընդգծել են, թե ակնկալում են, որ պետք է ազատ արձակվեն մարտի 1-ի իրադարձությունների համար ձերբակալված այն մարդիկ, ովքեր անձամբ բռնություն չեն կատարել: Եվ վերջապես, ըստ էության, ասել են, թե ակնկալում են, որ ոչ միայն 225 և 300 հոդվածներով մեղադրվողները ազատ կարձակվեն, այլ նաև մյուսները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter