
ՀՌԱԿ-ի ատենապետ են ընտրել Հարություն Առաքելյանին, իսկ Էդվարդ Անտինյանին վտարել են
2011 թվականի օգօստոսի 14-ին ՀՌԱԿ-ի 19-րդ արտահերթ Պատգամավորական Ժողովն ավարտել է իր աշխատանքները և միաձայն ՀՌԱԿ-ի ատենապետ ընտրել Հարություն Առաքելյաին:
Մինչ ՀՌԱԿ ատենապետի ընտրությունը, ՀՌԱԿ-ի Կարգապահական տտյանը գրություն էր ուղարկել ՀՌԱԿ-ի 19-րդ արտահերթ պատգամավորական ժողովի պատգամավորներին, որն ընթերցեց Գուրգեն Փորսուղյանը: Գրության հիմնական իմաստը Էդվարդ Անտինյանի վերջին ամիսների իրականացրած անօրինականությունների բացահայտումն էր, որոնցից են.
1. Ոստականությանը կեղծ տեղեկատվություն հաղորդելը
Սույն թվականի օգօստոսի 9-11 «Իրավունք» թերթում (թիվ 60) Էդվարդ Անտինյանը պատվիրել է հայտարարություն, որտեղ նշվում է, որ կորել է ՀՌԱԿ-ի կլոր կնիքի (ՀՎՀՀ` 01503722) եւ Պետական ռեգիստրի գրանցման վկայականը (Վկայական համար`03Ա 062941, գրամցման համար` 211.172.022.32) եւ պահաջում է այն համարել անվավեր: Այս ամենը Էդվարդ Անտինյանը իրականացնում է այն պարագայում, երբ քաջ գիտեր, որ եւ կնիքը, եւ վկայականը գտնվում են ՀՌԱԿ-ի 19-րդ արտահերթ պատգամավորական ժողովի ատենապետ, ՀՌԱԿ-ի ատենադպիր Կարեն Կակոյանի մոտ: Փաստորեն, ցանկանում էր խաբել ոստիկանությանը: Ընկեր Կակոյանը կարողացավ ժամանակին կանխել անտինյանական զեղծարարությունը:
2. ՀՌԱԿ-ի պաշտոնական տեղեկատվության խեղաթյուրում եւ գողացում
Էդվարդ Անտինյանը միանձնյա որոշում է կայացրել եւ հայտարարել լրատվամիջոցներին, թե իբր փոխվել է ՀՌԱԿ-ի Կենտրոնական գրասենյակի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն: Գաղտագողի փոխել է ՀՌԱԿ-ի պաշտոնական կայքէջի գաղտնաբառերը:
3. Հանրությանը ապատեղեկատվության տարածում
Հանդես է եկել մամուլով, որտեղ տարածել է ապատեղեկատվություն, թե իբր իր ատենապետ դառնալուց հետո կուսակցության գործերի ընդունում ու հանձնում չի եղել` այն պարագայում, երբ ատենապետության առաջին օրերից իր ստորագրությունն է հաստատված եւ տարածքային հարկային տեսչությունում եւ բանկային հաշիվներում:
4. Գործընկերների հանդեպ վարկաբեկիչ ու կեղծ լուրերի տարածում
Անձնական վիրավորական արտահայտություններով լեցուն հարցազրույցների մի ամբողջ շարքով է հանդես եկել Անտինյանը տարբեր լրատվամիջոցներում` վարկաբեկելով վաստակաշատ կուսակցականներ Հարություն Առաքելյանի, Կարեն Կակոյանի, ինչպես նաեւ կանխապես անօրինական համարել ՀՌԱԿ-ի 19-րդ արտահերթ պատգամավորական ժողովը, այն պարագայում, երբ այդ ժողովն է իրեն ընտրել ատենապետ.
5. Կուսակցության սփյուռքի ղեկավարությանը իր շահերին ծառայեցնելու փորձեր
Փորձել է ներքաշել իր խարդավանքների մեջ կուսակցության սփյուռքի ղեկավարությանը. մամուլում կեղծ լուրեր է տարածել, թե իբր սփյուռքի ղեկավարությունը աջակցում է իրեն, որն էլ խիստ բացասական գնահատականի է արժանացել վերջիններիս կողմից:
ՀՌԱԿ-ի 19-րդ արտահերթ պատգամավորական ժողովը, առաջնորդվելով ՀՌԱԿ-ի կարգապահական ատյանի տեղեկատվությամբ եւ նման դեպքերի համար նախատեսնված ՀՌԱԿ-ի կանոնադրության համապատասխան հոդվածներով, վտարեց Էդվարդ Անտինյանին ՀՌԱԿ-ի շարքերից` կուսակցությունը հետագա խարդավանքներից զերծ պահելու ակնկալիքով:
ՀՌԱԿ-ի լրատվական ծառայություն
Մեկնաբանել