HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքականության և համարժեքության մասին

hayoc-ashxarhԱնցած դարի 70-ական թվականների կեսերին Միացյալ Նահանգներում ստեղծվեց հոգեբաններից ու հոգեբուժներից բաղկացած մեծ խումբ, որոնք սկսեցին ուսումնասիրել քաղաքական գործիչների անհամարժեքության ֆենոմենը: Նշանավոր հոգեբան Լասսվելը պնդում է, որ շատ ու շատ քաղաքական գործիչների ձգտումը դեպի իշխանություն պայմանավորված է մարդուն գործողություններին դրդող այս կամ այն բարդույթներով: Քաղաքական գործիչներն օգտագործում են իշխանությունը բնավ ոչ ուղղակի նշանակությամբ, այլ որպես ինչ-որ հոգեբանական վնասվածքների փոխհատուցում, որ ստացել են դեռևս վաղ մանկության տարիներին: Դժվար է ասել, թե վաղ մանկության տարիներին ինչ հոգեբանական վնասվածքներ են ստացել հայրենի ազատագրական շարժման միմյանց հաջորդող առաջնորդները, բայց մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ անհամարժեքությամբ տառապում է նրանց մոտ 90 տոկոսը: Մասնավորապես, ցանկացած ընտրություններ Հայոց աշխարհում, լինի նախագահական, խորհրդարանակ, իսկ հիմա էլ Երևանի ավագանու, մրրկահավերը հակված են դիտարկել որպես Բաստիլի գրոհ: Ընտրությունները Բաստիլի գրոհի հետ համեմատելւ ցույց է տալիս պատմությն վերաբերյալ հեղինակների տարրական գիտելիքների իսպառ բացակայությունը: Քանզի Բաստիլի գրոհը որպես, ազատության, հավասարության ու եղբայրության համար մղվող պայքարի խորհրդանիշ, ընդամենը գեղեցիկ առասպել է կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter