Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ստամբուլ
Ապրիլի 6-7-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող «Քաղաքակրթությունների դաշինք» 2-րդ ֆորումին մասնակցելու նպատակով կայցելի Ստամբուլ:
«Քաղաքակրթությունների դաշինք» ֆորումի նպատակն է զարգացնել միջմշակութային փոխըմբռնումը եւ համագործակցությունը: Դաշինքի առաջին ֆորումը տեղի է ունեցել 2008 թ. հունվարին Մադրիդում:
Ստամբուլում կայանալիք համաժողովին կմասնակցեն 3 տասնյակ պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ` նախագահներ, վարչապետներ եւ արտգործնախարարներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել