Խորհրդատվություններ ՀՀ եւ ԼՂՀ արտգործնախարարությունների միջեւ
ՀՀ ԱԳՆ-ում այսօր տեղի ունեցան ՀՀ եւ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունների հերթական խորհրդատվությունները: Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, խորհրդատվությունները սկսվեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի մասնակցությամբ:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու արտաքին գործերի նախարարությունների համագործակցության եւ աշխատանքների համադրման հետ կապված հարցեր: Մտքեր փոխանակվեցին Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ: Խորհրդատվությունների բովանդակության մասին մանրամասներ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը չի հաղորդում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել