Հիվանդանոցում մահացել է
Երեկ` ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ որովայնի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 33-ամյա Կարեն Հակոբյանը, որը, գիտակցության չգալով, մահացել է:
«Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ից 22.30-ն ընկած ժամանակահատվածում, Րաֆֆու փողոցի թիվ 85 շենքի հետնամասում հրազենային վնասվածքը Կ. Հակոբյանին հասցրել է անհայտ անձը եւ դիմել փախուստի: Դեպքի վայրից զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր եւ 4 պարկուճ: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել