Դիակ` ջրատարում. հարուցվել է քրեական գործ սպանության փաստով
Երեկ Ղուկասավան գյուղի տարածքով անցնող ջրատարի մեջ իրավապահները հայտնաբերել են 45-50 տարեկան տղամարդու դիակ: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն դատաբժշկական փորձաքննության արդյունքում դիակի գլխի մասում հայտնաբերվել են բութ գործիքից ստացած հարվածի հետքեր:
«Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժանմունքում Քրեական օրենսգրքի 104 հոդվածի («Սպանություն») հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի հանգամանքները եւ դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- փոխանցում է ոստիկանության մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել