HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնյաների հնարավոր սեկվեստր

168-jamԹերթն իր խմբագրականում գրում է. Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված ներքաղաքական զարգացումները մի տեսակ ետին պլան մղեցին պետական բյուջեի կրճատման, ըստ էության, սեկվեստրի փաստը, եւ նաեւ դրա հետ կապվող վարչապետ Տիգրան Սարգսյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերը: Սակայն Տ. Սարգսյանի հրաժարականը շարունակում է մնալ իշխանությունների օրակարգում, ավելին` արդեն քննարկվում է ինչպես ապագա վարչապետի, այնպես էլ Տ. Սարգսյանի մեկ այլ պաշտոնում նշանակելու հարցը: Ընդ որում` բացառված չէ, որ վարչապետի փոփոխությունը կարող է տեղի ունենալ մինչեւ Երեւանի քաղաքապետի ընտրությունները: Ըստ այդմ` իշխանական շրջանակներում քննարկվում է Երեւանի ավագնու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի հինգերորդ համարը զբաղեցնող «ՀայՌուսգազարդ»  ընկերության գլխավորչ տնօրեն Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելու հավանականությունը: Ընդ որում` հնարավոր է, որ այդ դեպքում փոխվարչապետի պաշտոնում նշանակվի նախագահի աշխատակազմի ներկայիս ղեկավար Կարեն Կարապետյանը: Այս ցենարի իրականացումը իշխանությունները պայմանավորում են Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանի զարգացումներով: Այսինքն` այդ նշանակումները կկատարվեն, եթե իշխանությունները համակերպվեն իրենց պարտության անխուսափելիության հետ, ինչի հավանականությունը գնալով մեծանում է (նույնիսկ իշխանական սոցիոլոգներն արդեն խոում են ՀՀԿ-ի եւ ՀԱԿ-ի հավասար հնարավորությունների մասին): Նշված սցենարի տրամաբանությունն այն է, որ եթե Երեւանում ընդդիմությունը հասնի իշխանության, գոնե գործադիր իշխանությունը` Կառավարությունը, լինի ավելի ուժեղ: Իսկ հատկապես Կարեն Կարապետյանի ընտրությունը պայմանավորվում է նրա` «ռուսական մարդ» լինելու հանգամանքով: ինչ վերաբերվում է Տիգրան Սարգսյանին, ապա նրան առաջարկվել է գլխավորել նոր ստեղծվելիք Համահայկական բանկը, սակայն ինքը` Տ. Սարգսյանը, ցանկանում է պաշտոնանկության դեպքում վերադառնալ ԿԲ-ի նախագահի պաշտոնին: Իհարկե, բացառված չէ, որ այս սցենարն իրագործվի ոչ թե մայիսի 31-ից առաջ, այլ որոշ ժամանակ անց` առավելագույնը սեպտեմբերին, երբ պաշտոնապես կհայտարարվի բյուջեի ոչ թե «վերաբաշխումների», այլ սեկվեստրի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter