HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատասխանատվությունը դնելու են Ադրբեջանի վրա

chi4Ապրիլի 1-ին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի, այսինքն` Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանի պահեստի պատուհանից փախուստի է դիմել կալանավոր Արշակ Աղաբաբյանը, որը անցյալ տարի դատապարտվել էր 12 տարի ազատազրկման` մեղավոր ճանաչվելով սպանության մեջ: Հենց այս պատմությունն էլ վերջին շրջանում դարձել է համակարգի աշխատակիցների քննարկման թեման, որի շրջանակներում էլ շոշափվում են տարբեր վարկածներ: Բանն այն է, որ թե ԱԱԾ աշխատակիցները, թե նրանք, ովքեր երբեւէ եղել են ԱԱԾ մեկուսարանում գիտեն, որ գործնականում հնարավոր չէ այնտեղից փախուստի դիմել` հենց միայն այն պատճառով, որ խցերի ու առհասարակ ողջ շենքի անցուդարձը վերահսկվում է համապատասխան մոնիտորներով: Եթե նույնիսկ այս պայմաններում գտնվել է մեկը, ով կարողացել է փախուստի դիմել, ապա ստացվում է, որ ԱԱԾ մասին պատմվող խորհրդավորության եւ ամենակարողության լեգենդը փուչիկ է ու հորինվածք: Սա մեկ: Երկրորդ` չի բացառվում, որ Արշակ Աղաբաբյանին ինչ-ինչ հանգամանքներում ֆիզիկապես ոչնչացրել են, ապա պատասխանատվությունից խուսափելու համար հայտարարել են, թե նա փախուստի է դիմել: ԿԳԲ-ական շրջանակներում քննարկվող երրորդ վարկածի համաձայն էլ` հնարավոր է, որ Աղաբաբյանին ազատ են արձակել հատուկ հանձնարարությամբ` չի բացառվում տերորիստական գործողություն կատարելու նպատակով: Գործողությունը կատարելուց յետո նրան տեղում կփորձեն վնասազերծել, ինչի ժամանակ էլ ֆիզիկապես կոչնչացնեն` պատասխանատվությունը թողնելով Ադրբեւանի վրա: Հարց է առաջանում` ինչո՞ւ Ադրբեջանի: Բանն այն է, որ փախուտի դիմած Աղաբաբյանը 2008 թ. ապրիլին համաձայնել է 10 հազար ԱՄՆ դոլարի դիմաց Ադրբեջանի ներքին եւ արտաքին քաղաքականության եւ իշխանությունների դեմ մամուլում եւ ինտերնետ կայքում քննադատական ելույթներ ունենալու կապակցությամբ սպանել Հայաստանում գործող «Միտք» վերլուծական գործակալության քաղաքական մեկնաբան, հասարակական գործիչ Լեւոն Մելիք-Շահնազարյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter