
Վարչապետ Տիգրան Սարգսյանի դողէրոցքը մամուլից միանգամայն հասկանալի է: Տո Սարգսյանի վարչապետական կրեդոն նրա խոսքերն են ու քահանայաուսուցողական տոնը, որով արտաբերում է գեղեցիկ խոսքեր: Եվ եթե չլինի մամուլը, ապա այդ խոսքերի եւ իրական գոծերի տարբերությունից առաջացած նստվածքն այդպես էլ չի հասնի քաղաքացիներին: Այսինքն` գործերի մասին քաղաքացիները կմնանա անտեղյակ, իսկ խոսքերն էլ կշարունակեն շոյել հիշողություններով ապրողների ականջները: Սակայն այս երանելի իրավիճակին խանգարում են որոշ լրատվամիջոցներ, որոնք, չգիտես` ինչո՞ւ, հանդգնում են բացահայտել, որ իրականում գեղեցիկ խոսքերի ետեւում, ինտելիգենտի դիմանկարի ետեւում թաքնվում են նույն իշխանատենչությունն ու հարստանալու մոլուցքը:
Եվ ահա, հենց սեփական մոլորությունները բացահայտված տեսնելու պատճառով է, որ Տիգրան Սարգսյանը, ըստ էության, մոլագարական պայքար է սկսում լրատվամիջոցների դեմ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել