Ճնշում
Քաղաքապետի ընտրություններից առաջ վարչախումբը ճնշում է գործադրում ոչ միայն ուսուցիչների, գործարարների, պետծառայողների, կամ բժիշկների վրա, այլ նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված թաղային համայնքների ավագանիների անդամների վրա: Նրանց հրահանգվել է դիմում գրել ցուցակից դուրս գալու մասին, բայց նաեւ պարտադրել են դիմումի տակ ամսաթիվ չնշել:
Վարչախմբի պարագլուխները ներկայիս ավագանիներին եւ ավագանու թեկնածուներին զգուշացրել են, ոչ եթե հաջողվի Գագիկ Բեգլարյանին նստեցնել քաղաքապետի պաշտոնում, ապա ավագանու անդամ կդառնան միայն նրանք, ում ընտրատեղամասում Բեգլարյանը վստահ առավելության հասած կլինի: Այս մեթոդով վարչախումբը վարչախումբը հույս ունի լրացուցիչ ձայներ հավաքել: Իսկ ահա, ավագանիներն արդեն սկսել են դժգոհել եւ մասնավոր զրույցներում նշում են, թե որեւէ ցանկություն չունեն աշխատել նման ճնշումների ներքո: Բացի այդ, ավագանու անդամները նշում են, որ Բեգլարյանն այս անգամ հաղթանակի որեւէ շանս չունի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել