
«Յոթի գործը» մասնատելու` Մնացական Մարտիրոսյանի որոշումն այնքան բազմաշերտ է, որ այն դեռ մեկնաբանվելու է ու մեկնաբանվելու: Տեսեք, ուրեմն, ինչ է ստացվում: Մինչեւ հիմա Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ «Յոթի գործով» քաղբանտարկայլները, գումարած ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, Վիրապ Մանուկյանը, Համլետ Հովհաննիսհանը եւ Ձեր խոնարհ ծառան (Նիկոլ Փաշինյան) մի հանցավոր խումբ են ձեւավորել ու սկսել իշխանության յուրացումը եւ զանգավածային անկարգությունների կազմակերխումը:
Սա էր իշխանության վարկածը: Հիմա, փաստորեն, գործը մասնատում են ու ստացվում է, որ ոչ թե մեկ ընդհանուր զանգվածային անկարգություն է կազմակերպվել մարտի 1-ին, այլ առնվազ վեց զուգահեռ զանգվածային անկարգուրթյուններ: Ավելին` այս բոլոր անձինք ոչ միայն իրենք իրենց համար ու ճաշակով զանգվածային անկարգություններ են կազմակերխել, այլ մրցակցել են իրար հետ, թե ով ավելի զանգվածային ու ավելի անկարգություն կկազմակերպի: Պատկերացնենք, ուրեմն, երկու` հանրությանն անծանոթ երիտասարդ մարտի 1-ին էնքան են անկարգություն արել, որ հոգնել են, նստել բորդյուրին ու ծխում են: Խոսակցություն է բռնվում. «Ապե, դու ո՞ւմ զանգվածային անկարգությունից ես` Նիկոլի՞»: «Տո չէ հա, ես դրանից զզվում եմ. ես սասունի զանգվածային անկարգությանն եմ մասնակցում, բա դու ո՞ր մայլից, է, էս ինչ եմ ասում, ո՞ր զանգվածային անկարգությունից ես»: «Ախպեր, ամոթ չլինի ասելը, բայց ես Նիկոլին եմ զա, այսինքն` զանգվածային անկարգություն»:
Էդ պահին անկարգության մեկ այլ մասնակից, լսելով վերը նշված երիտասարդների խոսքերը, ծոր է տալիս. «Ապե, դուք վաբշե զանգվածային անկարգությունից բան չեք հասկանում, այ Ալիկի կազմակերպած անկարգություննա հետաքրքիր, ախպեր, իրա ամեն ինչով: Արա, գնացեք էդ ձեր ԶԱ-ից դուրս եկեք, եկեք մեր ԶԱ»: Ահա այսպիսի ծանր խոսակացություն: Սա` մասնակիցների մասով: Ավելի բարդ է վկաների հարցը: Հիմա պետք է նստենք ու գործով անցնղ վկաներին ջոգի-ջոգի անենք` ըստ զանգվածային անկարգությունների: Այսինքն` դեռ պետք է տարբերակվի,. թե վկաներից որ մեկը որ մի զանգվածային անկարգությանն է մասնակից եղել` Շանթ Հարությունյանի՞, թե՞ Ալեքսանդր Արզումանյանի: Որքան հասկացա` դատախազությունն այս գործը արդեն արել է: ավելի բարդ է տուժողների հարցը. դե, զոհվածի հարազատները գործից դուրս մղվեցին, հիմա, այ ախպեր, մնացած տուժողներին ո՞նց ենք տարբերակելու: առաջարկում եմ, որ տուժողները դատավարության ժամանակ, կախված նրանից, թե րո դատավարությունում նշանակում կստանա, ցուցմունք տա, որ իրենց նկատմամբ բռնություն իրականացրած զանգվածային անկարգը այդ գործողություններից առաջ գոռացել է, ասենք`«ԶԱ ռոդինու, զա Միասնիկա» :
Հանկարծ չշփոթե, այ ախպերներ, խայտառակ կլինեք: Եթե հանկարծ Մյասնիկ Մալխասյանի գործի քննության ժամանակ ասեք, որ զանգվածային անկարգը գոռացել է «Զա ռոդինու, զա Նիկոլա», կստացվի, Մալխասյանին առաջադրված մեղադրանք անհիմն է: Էս Մացոն իսկականից գործը շատ ա խառնել: Դատի գնալուց առաջ լավ կսովորեք, տուժող ախպերներ, խայտառակ չլինենք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել