
Հայկական սոցիոլոգիակա ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանի ապրիլմեկյան ենթադրությունը, թե միայն Հանրապետականը եւ ՀԱԿ-ը հնարավորություն ունեն հաղթահարելու Երեւանի ավագանու ընտրություններում, հրճվանքի առիթ է առաջացրել լեւոնասեր հանրության շրջանում: Ավելորդ չէ հիշեցնել, որ այս «լավատեսական» կանխատեսումն ամենեւին էլ հիմնված չէր հասարակական կարծիքի հարցման շատ թե քիչ արժանահավատ տվյալների վրա, այլ ընդամենը` մոտավոր «հաշվարկների», այսպես ասենք` «վերլուծության» արդյունք էր:
Ընդ որում` հիմնավորումը հետեւյալն էր. անցած մեկ տարում սոցիալական խնդիրների, մարտի մեկից հետո շարունակվող լարվածության, կրիմինալի ակտիվացման հետ կապված` իշխանությունների նկատմամբ գժգոհությունն աճել է, անվստահությունը` խորացել, եւ սա աշխատում է հօգուտ ՀԱԿ-ի թեկնածուի: Բացի այդ, Տեր-Պետրոսյանի մրցակիցը այս դեպքում ոչ թե ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն է, այլ տեղական ինքանակառավարման ոլորտում կայացած Գագիկ Բեգլարյանը, ուստի «շանսերը մի քիչ փոխվել են»:
Այս փաստարկները հալած յուղի տեղ ընդունողները, մեղմ ասած` թերագնահատում են երեւանցիների սթափ մտածելու ընդունակությունը: Եվ խնդիրը միայն այն չէ, որ նախագահական ընտրություններում նախկին նախագահը, ում կարող էր` մոլորեցրել ու իր ցանցն է գցել` համոզելով, թե 90-ականների տնտեսական փլուզումը ոչ թե ՀՀՇ-ական անվերահսկաելի ալան-թալանի, այլ բացառությամբ պատերազմի եւ սովետի կազմալուծման հետեւանքով է եղել: Այնպես որ, ով այդ խայծը կուլ է տվել, արդեն իսկ քվեարկել է ԼՏՊ-ի օգտին, եւ մոլորյալների բանակը համալրելու ռեսուրսը գործնականում սպառված է:
Էլ չենք ասում, որ մարտի 1-ից հետո ՀՀՇ-ական առաջնորդի կերպարը ասոցացվում է հանրային առճակատման, պառակտման եւ հնարավոր խժդժությունների հետ: Պատահական չէ, որ քաղաքապետի ընտրություններին նրա մասնակցության փաստը ինքնին գնահատվում է որպես «մարտի 1-ի» կրկնության իրական սպառնալիք: ՏերժՊետրոսյանից տուժածներից քանի՞սը պատրաստ կլինեն երկրորդ անգամ նույն ցեխը մտնել` դառնալով ՀՀՇ-ական ռեւանշի բութ գործիք, դժվար է ասել:Բայց մի բան պարզ է, որ որպես «թնդանոթի միս» օգտագործվելու ցանկությունների թիվը էապես կրճատվել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել