Երեւանում ընդդիմության հաղթանակն այլընտրանք չունի
Ռոբերտ Քոչարյանի «դաբրոյով» Երեւանի Կենտրոնի թաղապետ դարձած, իսկ այժմ Երեւանի քաղաքապետ գագիկ Բեգլարյանը` Չոռնի Գագոն, մարմնավորում է Քոչարյանի պաշտոնավարման ժամանակից մեր օրեր տեղափոխված ամենաարատավոր երեւույթի` կազմակերպված հանցավորության հավաքական կերպարը:
Ընդդիմությանը վերապահված է Երեւանի ավագանու ընտրություններում հաղթել ոչ միայն քաղաքը սովորական աղբից մաքրելու, այլեւ երկիրը, վերջին տասնամյակում հայ քաղաքական կյանքի անքակտելի մասը դարձած քրեական ախտը վերացնելու համար:
Մայիսի 31-ին նշանակված Երեւանի ավագանու ընտրությունները մարտահրավեր են ոչ միայն իշխանության, այլեւ քրեական աշխարհի համար: Ընդդիմությունը պետք է քաղաքական իշխանություն հաստատի Երեւանում` փոխելու համար երկրի կառավարման համակարգի հավասարակշռությունը` քվազիքրեական բուրգի փոխարեն` առաջ բերելով քաղաքական առողջ մրցակցային իրավիճակ:
«Բարգավաճը» հանդես կգա որպես ընդդիմություն
Օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել քրեական աշխարհի հեղինակությունների հետ եւ ասել, որ մայիսի 31-ի Երեւանի ավագանու ընտրություններում ամեն ինչ անելու է կուսակցության հաղթանակն ապահովելու համար: Ծառուկյանը նշել է, որ իր անձնական միջոցները չի պատրաստվում ծախսել Գագիկ Բեգլարյանին քաղաքապետ դարձնելու համար: Ըստ ամենայնի, իշխանությունները 2007 թ. խորհրդարանական ընտրությունների նման որոշել են Երեւանի ավագանու ընտրություններում եւս ԲՀԿ-ին ներկայացնել որպես գործող իշխանությանն ընդդիմադիր քաղաքական ուժ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել