HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոնկրետացվել է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման նախագիծը

s-sargsyanՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների եւ հաղորդակցության նախարար Համիդ Բեհբահանիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։ Նախագահի մամլո գրասենյակը տեղեկացնում է, որ ողջունելով բարձրաստիճան հյուրին, Հանրապետության նախագահն ընդգծել է նրա Հայաստան այցի երկու կարեւոր առանձնահատկություն` նախ  որոշակիորեն կոնկրետացվել է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման նախագիծը, ապա` այցը տեղի է ունենում Հայաստանի նախագահի` Իրան պաշտոնական այցի նախաշեմին եւ հնարավորություն է տալիս մեկ անգամ եւս խոսել երկկողմ փոխգործակցության ընդլայնման մասին: Նախարար Համիդ Բեհբահանին Հայաստանի ղեկավարին հաղորդել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ջերմ ողջույնները եւ ասել, որ Իրանը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները: Կողմերը համակարծիք են եղել, որ Հայաստանը եւ Իրանը շատ մոտ հարեւաններ ու բարեկամներ են: Ըստ Սերժ Սարգսյանի, այդ բարեկամությունը մեկ անգամ չէ, որ ապացուցվել է հատկապես դժվարին ժամանակներում։ Նախարար Բեհբահանին վստահություն է հայտնել, որ Հայաստանի նախագահի առաջիկա այցը Իրան նոր խթան կհանդիսանա փոխգործակցության խորացման համար: Հայ գործընկերների հետ հանդիպումները գնահատելով օգտակար եւ արդյունավետ, նա ասել է, որ բոլոր ոլորտներում նկատել է լուրջ հարաբերություններ ձեւավորելու պատրաստակամություն: Հանրապետության նախագահը կարեւորել է երկու երկրների շփման հնարավորությունների ընդլայնումը, հեռանկարային ծրագրերի իրականացումը` այդ շարքում հատկապես մեծ նշանակություն տալով Հայաստանի եւ Իրանի միջեւ ուղիղ երկաթուղային գծի կառուցմանը, որը էական նշանակություն կունենա ողջ տարածաշրջանի համար: Իրանի ճանապարհների եւ հաղորդակցության նախարարն ասել է, որ նախագծի գործնական նախապատրաստման համար արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Նախաստորագրվել է նաեւ  երկաթգծի կառուցման մասին փոխընբռնման հուշագիրը, որը վերջնականապես կստորագրվի Նախագահ Սարգսյանի  Իրանի պաշտոնական այցի ընթացքում: Զրուցակիցները խոսել են նաեւ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը խթանելու, համագործակցությունն ավելի դյուրին դարձնելու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter