HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոստիկանության Զորքերի մասին» օրենքի փոփոխություններն անհանգստացնում են երիտասարդներին

Այսօր ժամը 12:00-ին ՀՀ Ազգաին Ժողովի շենքի առջև տեղի կունենա մի խումբ երիտասարդների կողմից կազմակերպված բողոքի ցույց, ընդդեմ ՀՀ Կառավարության առաջարկած «Ոստիկանության Զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին (օրենքը վերաշարադրելու) օրենքի նախագծի մի շարք դրույթների: Կազմակերպիչների տարածած հայտարարության մեջ նշված է. «Մենք, մի խումբ երիտասարդներս, խիստ մտահոգված ենք ՀՀ Կառավարության առաջարկած «Ոստիկանության Զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին (օրենքը վերաշարադրելու) օրենքի նախագծի մի շարք դրույթներով: Մենք գտնում ենք, որ այդ oրենքի կիրառմամբ խախտվում է ոստիկանի, որպես մարդկանց ազատություններն ու իրավունքներն պաշտպան լինելու կոչումը, և դարցնում քաղաքացիներին հնազանդեցնող մի մարմին (վերջին տերմինը առկա է օրենքի նախագծում): Մեր կածիքով, առավել մտահոգիչ են նախագծի 17-րդ, 18-րդ, 19-րդ հոդվածները: 17-րդ և 18-րդ հոդվածներով ոստիկանության զորքերի զինծառայողն իրավունք ունի ֆիզիկական ուժ և հատուկ միջոց կիրառել ոչ միայն իր օրինական պահանջին չենթարկված մարդկանց նկատմամբ, այլ նաև իրեն չհնազանդված մարդկանց նկատմամբ, այսինքն, եթե ոստիկանը քաղաքացուն ասում է, որ նա փողոցի մեջտեղում լեզգինկա պարի, իսկ վերջինս հրաժարվում է, ապա նա կարող է ծեծվել, էլեկտրահարվել և կծվել ծառայողական շան կողմից: 18-րդ հոդվածում, սահմանված չի, թե որ դեպքերում կոնկրետ որ-մի հատուկ միջոցը կարող է օգտագործվել: Իսկ նույն հոդվածի 5-րդ կետում գրաված է, որ որոշ դեպքերում ոստիկանը հարզենի, կամ հատուկ միջոցի փոխարեն կարող է օգտագործել ձեռքի տակ եղած բոլոր միջոցները, այսինքն դա կարող է լինել քար, երկաթե ձող, չագուչ, կամ նույնիսկ բենզասղոց: 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետոը ենթադրում է, որ ոստիկանը (ոստիկանները) կարող է հրազեն կիրառել մարդկանց` նրանց առողջության համար վտանգավոր ոտնձգություններից պաշտպանելիս, այսինքն, օրինակ սովորական (բակային) ծեծկռտուքը դադարեցնելու նպատակով մի վաշտ (գումարտակ, գունդ, դիվիզիա) ոստիկան կարող է կրակ բացել 5-10 դեռահասների ուղղությամբ, քանզի վերջիններս իրար առողջության համար վտանգավոր ոտնձգություն են անում: Հաշվի առնելով վերոգրյալը, մենք պահանջում ենք օրենքի նախագծի 17-ից 19-րդ հոդվածները խիստ փոփոխության ենթարկել, քանսզի հակառակ դեպքում օրենքի կիրառումը հղի կլինի ոստիկանական լայնածավալ տեռորի առաջացման վտանգներով: Հույս ենք հայտնում, որ ՀՀ Ազգային Ժողովը վերոնշյալը փոփոխությունների կենթարկի «Ոստիկանության Զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը մինչ այն ամբողջովին ընդունելը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter