Ավտովթար Արթիկում. կա մեկ զոհ
Նախօրեին, ժամը 18.30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Գրիգոր Զոհրապ փողոցում տեղի է ունեցել ավտովթար: Դեռեւս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել: Պատահարի հետեւանքով զոհվել է Արթիկի բնակիչ, 35-ամյա Մ. Ալոյանը, իսկ նույն քաղաքի բնակիչ, 37-ամյա Ա. Տոնականյանը եւ Սարալանջ գյուղի բնակիչ, 24-ամյա Հ. Պապոյանը ստացել են տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ:
«Փրկարարների ուժերով տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից ու տեղափոխվել Արթիկի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է»,- տեղեկացնում է Փրկարար ծառայության մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել